Ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալությունը /վիդեո/
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի յութուբյան ալիքում/TheNkrArmyChannel / տեղադրվել են ադրբեջանցի դիվերսանտին ձերբակալելու կադրերը: Դիտեք տեսանյութը:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի յութուբյան ալիքում/TheNkrArmyChannel / տեղադրվել են ադրբեջանցի դիվերսանտին ձերբակալելու կադրերը: Դիտեք տեսանյութը:
՛՛Պատերազմը վաղուց է սկսվել, ուղղակի չէին ասում առաջ, որովհետև սկսելը հեշտ է, հետևանքների համար պատասխան տալը՝ դժվար՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Արաբո՛՛ ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ ի պատասխան հարցի, թե սահմանին վերջին օրերի լարվածությունը թույլ է տալիս ենթադրել, որ պատերազմը սկսվել է: Ե՛՛թե մտածում եք՝ Ալիևի համար սկսելը հեշտ է, սխալվում եք: Նա օրիանական ընտրված […]
Henaran.am-ը բազմիցս անդրադարձել է Երեւանի թիվ 106 դպրոցի 6-րդ ա դասարանի “Նժդեհիկներ”-ին: Վերջերս նրանք ճանաչողական այցով Արցախում էին: Դասղեկ, պատմության ուսուցչուհի Մարինե Մադոյանը խմբում ընդգրկել էր նաեւ իր այն աշակերտներին, ովքեր արդեն ավարտել են դպրոցը: Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում դպրոցի շրջանավարտներ Անին եւ Հակոբը երգեցին առ Աստված, երգեցին Հայոց Հայրապետին նվիրված երգ: Նրանց ձայնակցեց եկեղեցու […]
՛՛Քաղաքագիտական տեսանկյունից բոլորին խորհուրդ եմ տալիս, որ Արցախյան հակամարտության խնդիրը երբեք չփոխկապակցեն այլ զարգացումների հետ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող հայտարարություններին, թե ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցությունը ԼՂՀ խնդրի լուծման համար նոր խոչընդոտ կհանդիսանա: Քաղաքագետը շեշտեց, որ Հայաստանի պետական քաղաքականությունն ասյ հարցում այնպիսին է միշտ եղել, որ Արցախյան հարցը երբեք չդարձնեն […]
Երևանի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները համագործակցելու են ԼՂՀ Հադրութի շրջանի հետ: Կողմերի միջև համագործակցության վավերացման հուշագիր-փաստաթուղթը նախապատրաստելու նպատակով Էրեբունի վարչական շրջան ղեկավար Արմեն Հարությունյանն ու Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը Հադրութում հանդիպել են շրջանի վարչակազմի ղեկավար Վասիլի Գևորգյանի և Հադրութի քաղաքապետ Արմեն Աբրահամյանի հետ և քննարկել բազմակողմ համագործակցության ուղվածություններն ու ոլորտները: Հադրութի վարչակազմի […]
“Սա Արցախն ա, մատաղ…գներն ուրիշ ա”,-Ստեփանակերտում ասաց տաքսու վարորդներից մեկը՝ նկատելով զարմանքս: Այստեղ տաքսու մեկ կիլոմետրը 130 դրամ է, փոխարենը հասարակական տրանպորտն է էժան՝ 70 դրամ: “Կարաս իջնես նստես ավոտոբուսը”,-զրույցը շարունակեց տաքսու վարորդը: Վերջինս հետաքրքրվեց, թե որ հյուրանոցում եմ հանգրվանել: “Բա թանկուկրակ չի ստեղի գաստինիցաները, էն հրապարակինը ասում են մի սուտկան 45000 դրամ ա, հետո […]
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը հրապարակել է ադրբեջանական դիվերսիան հաստատող լուսանկարները: “Ադրբեջանական քարոզչությունը ոչ մի կերպ չցանկանալով ընդունել իրականությունը, հերքում է ցանկացած տեղեկություն, որը բացահայտում է հարեւան երկրի արկածախնդիր պահվածքը: Քանի որ վերջինիս կողմից հերքվել է նաեւ մեր հրապարակած լուսանկարների հավաստիությունն ու դրանցում պատկերված իրեղեն ապացույցների պատկանելությունը դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիեւ Շահբազ Ջալալօղլուին, […]
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօր արած հայտարարությունը կարելի է համարել մեսիջ ՌԴ իշխանություններին: ՛՛Միանշանակ, սա մեսիջ է՝ ուղղված նաև Ռուսաստանի իշխանություններին ու ինչ-որ տեղ նաև կոչ է մնալ ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը: Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ նման հայտարարությունները հնչում են նախագահի շուրթերից ու հնչում են պարբերաբար: […]
Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրության, ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի: Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
”Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայումը հնարավոր է խնդրի վերջնական լուծումից հետո: Խաղաղապահները պետք է կանգնեն այդ դիքրերում խնդրի փոխըմբռնելի լուծումից հետո, հիմա հնարավոր չեմ համարում դա”,-այսօր ասուլիսում, խոսելով ռուս խաղաղապահների տեղակայման մասին, ասաց ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ-ի անդամ Արթուր Բաղդասարյանը: Վերջինս ԼՂՀ-ի շուրջ նկատում է մեծածող լարվածություն, և կարծում է, որ բանակցային գործընթացը պետք է […]





























