25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արցախի վերաբերյալ քաղաքագիտական խորհուրդ

՛՛Քաղաքագիտական տեսանկյունից բոլորին խորհուրդ եմ տալիս, որ Արցախյան հակամարտության խնդիրը երբեք չփոխկապակցեն այլ զարգացումների հետ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող հայտարարություններին, թե ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցությունը ԼՂՀ խնդրի լուծման համար նոր խոչընդոտ կհանդիսանա: Քաղաքագետը շեշտեց, որ Հայաստանի պետական քաղաքականությունն ասյ հարցում այնպիսին է միշտ եղել, որ Արցախյան հարցը երբեք չդարձնեն այլ քաղաքական զարգացումների մաս:

՛՛Եվ ամեն ինչ արվել է այս տարիների ընթացքում, որ բանակցային գործընթացները միշտ մնան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Դրա համար ես դեմ եմ այն մոտեցումներին, որ Ղարաբաղի հարցը կապում են այլ գործընթացների հետ, որովհետև միջազգային բոլոր կազմակերպությունների համար ակնհայտ է, որ Արցախը չի լինելու, երբեք չի դառնալու այլ քաղաքական գործընթացների մաս, նման վտանգ չեմ տեսնում ես՛՛,-շեշտեց նա:

Դիտարկմանը, որ Մաքսային միությունը դեռևս չի ապահովում ՀՀ-ի անվտանգությունը, ինչի մասին են վկայում այս օրերին սահմանում կրակոցները, Մելիք-Շահնազարյանն արձագանքեց. ՛՛Հայաստանը դեռևս Մաքսային միության անդամ չէ, և այս տեսակետից դժվար է ասել, թե ինչպես է անդրադառնում կամ ինչ վտանգներ կամ առավելություններ կարող է բերել այդ կառուցյին միանալը: Խնդիրն այստեղ ոչ թե անվտանգության մակարդակի բարձրացումն է, այլ ընդամենը պատճառներից մեկը, թե ինչու է ՀՀ-ը ընտրել այս կառույցը՛՛: Գլոբալ առումով, ըստ մեր զրուցակիցի, պարզ է, որ ԵՏՄ-ին անդամակցում են տնտեսական ավելի բերանպաստ տնտեսական զարգացումներ ունենալու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ