04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանն ահագնացող տեմպերով սպառազինություններ է ձեռքբերում

”Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայումը հնարավոր է խնդրի վերջնական լուծումից հետո: Խաղաղապահները  պետք է կանգնեն այդ դիքրերում խնդրի փոխըմբռնելի լուծումից հետո, հիմա հնարավոր չեմ համարում դա”,-այսօր ասուլիսում, խոսելով ռուս խաղաղապահների տեղակայման մասին, ասաց ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ-ի անդամ Արթուր Բաղդասարյանը:

Վերջինս ԼՂՀ-ի շուրջ նկատում է մեծածող լարվածություն, և կարծում է, որ բանակցային գործընթացը պետք է ակտիվորեն քննարկվի, իսկ երկու երկրներում պետք է ձևավորվի հասարակության համար հստակ, ընդունելի բանաձև, որը կդրվի սեղանի վրա: ”Փոխարենը մենք տենում ենք Ադրբեջանի ապակառուցողական դիքորոշումը ու ահագնացող տեմպերով սպառազինությունների ձեռքբերումը”,-նշեց նա:

Վերջինս շեշտեց, որ Ադրբեջանը սպազինություններ է ձեռք բերում ՄՄ անդամ երկրներից, թուրքալեզու պետություններից, Իսրայելից, ամերիկյան երկրներից, ինչը մտահոգիչ տենդենց է: Ըստ Բաղդասարյանի` մեր զինված ուժերն էլ պետք է շարունակաբար արդիականացվեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ