02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Գաստինիցաները թանկուկրակ են, դու տաքսու մասին ես խոսում….»

“Սա Արցախն ա, մատաղ…գներն ուրիշ ա”,-Ստեփանակերտում ասաց տաքսու վարորդներից մեկը՝ նկատելով զարմանքս:

Այստեղ տաքսու մեկ կիլոմետրը 130 դրամ է, փոխարենը հասարակական տրանպորտն է էժան՝ 70 դրամ:

“Կարաս իջնես նստես ավոտոբուսը”,-զրույցը շարունակեց տաքսու վարորդը: Վերջինս հետաքրքրվեց, թե որ հյուրանոցում եմ հանգրվանել:

“Բա թանկուկրակ չի ստեղի գաստինիցաները, էն հրապարակինը ասում  են մի սուտկան 45000 դրամ ա, հետո էլ ասում ես տաքսին թանկա…”,-ասաց դյադ Ռազմիկը: Նա “շըբաթվա կլխին” Երեւան “պասաժիր ա բերում”:

Բարեկամներ շատ ունի, բայց նախընտրում է նեղություն չտա:

“Երեւան էլ ա թանկ, ստիպված “Փեթակի” հյուրանոցում եմ մնում, 5000 մանեթ ա: Քնում եմ, առավոտն էլ քշում գալիս Ստեփանակերտ”,-խոսքն ավարտեց նա, քանի որ արդեն տեղ էինք հասել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ