Սերժ Սարգսյանի հայտարարությունը ցույց է տալիս, որ մտահոգ է. Մանվել Եղիազարյան
՛՛Պատերազմը վաղուց է սկսվել, ուղղակի չէին ասում առաջ, որովհետև սկսելը հեշտ է, հետևանքների համար պատասխան տալը՝ դժվար՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Արաբո՛՛ ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ ի պատասխան հարցի, թե սահմանին վերջին օրերի լարվածությունը թույլ է տալիս ենթադրել, որ պատերազմը սկսվել է: Ե՛՛թե մտածում եք՝ Ալիևի համար սկսելը հեշտ է, սխալվում եք: Նա օրիանական ընտրված չէ, կկորցնի աթոռը, իշխանությունը, փողը, նա էլ է վախվորած, որ տանուլ չտա: Նա մի անգամ ասել է, թե շուտով Հայաստանում մարդ չի մնա, ու մենք առանց խնդիրների կվերցնենք Ղարաբաղը, բայց նա չարաչար սխալվում է՛՛,-նկատեց Եղիազարյանը:
Ըստ վերջինիս՝ նույնիսկ եթե պատերազմ սկսվի, դա քիչ կտևի՝ մոտ մեկ ամիս: ՛՛Եթե մենք կարողանանք դիմակայել քսան օր, մեկ ամիս, կարելի է ասել, որ մենք հաղթանակած դուրս կգանք՛՛: Բանախոսի խոսքով՝ Հայաստանը պատերազմ չի ուզում: ՛՛Ո՞ր նորմալ մարդը պատերազմ, մահ ու կռիվ կուզի, պատերազմն անգամ հաղթողի համար է պարտություն՛՛: Սակայն, միաժամանակ, ջոկատի հրամատարը հորդորում է բոլորին սթափ լինել, իսկ նրանց, ովքեր պատերազմի ժամանակ փախչելու են հայրենիքից, ան կոչ է անում. ՛՛Ով որ չի ուզում պատերազմ, թող գնա, ապրի Հոլանդիայում, մենք Կովկասում առանց զենքի չենք կարող մեր անունն ու անվտանգությունը պահել, պատերազկը խելագարի համար է, բայց առանց դրա չի կարող լինել՛՛:
Հարցին, թե ինչ պետք է անի տվյալ դեպքում հայոց բանակը, Եղիազարյանը պատասխանեց, որ նախևառաջ պետք է պատասխան տա, տեղում պատժի, խրամատներն ամրացնի: ՛՛Հայաստանի բանակը պետք է կրկնակի ամրացնի դիրքերը, որ հայ զինվոր չզոհվի՛՛:
՛՛Արաբո՛՛ ջոկատի հրամանատարը նաև չի բացառում, որ մեր ազատագրված շրջանները վտանգի տակ են: ՛՛Սերժ Սարգսյանի մտահոգ հայտարարությունները ցույց են տալիս, որ մտահոգված է ու ինքը, հնարավոր է, որ տեղեկություն ունի, որ այդ յոթ շրջանները վտանգված են, ու պատերազմի վտանգ կա՛՛: