16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Նախարարը շրջայց է կատարել առաջնային գծի տարբեր հատվածներում /ֆոտո/

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների համագործակցության շրջանակներում հուլիսի 27-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ իրականացվել է շրջայց առաջնային գծի տարբեր հատվածներում, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են բանակի ղեկավար կազմին և զորամասերի հրամանատարներին, ծանոթացել […]

ԵՊՀ ուսանողներն Արցախում էին

Հուլիսի 27-ին ԵՊՀ ուսանողները մեկնեցին Հադրութի շրջանի Տող գյուղ՝ ուսանողական վրանային ճամբարում մեկ շաբաթ անցկացնելու նպատակով: Վերջին տարիներին ԵՊՀ ուսանողական ծրագրերն Արցախում աչքի են ընկնում իրենց բովանդակային եւ աշխարհագրական բազմազանությամբ՝ գիտաժողովներ, ծառատունկեր, գիտաճանաչողական արշավներ, ամառային դպրոցներ եւ այլն: Այս անգամ ծրագրի իրականացման հիմնական վայր է ընտրվել Հադրութի շրջանի Տող գյուղը, որտեղ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը […]

՛՛Լևոնը Բարխուդար չէ, առավել ևս՝ Սիմոն՛՛. նախկին վարչապետ

Լևոն Հայրապետյանի ձերբակալումը և բանտարկումը լուրջ փորձություն է հայերիս համար: Անկախ նրա գործած հանցանքից (եթե այդպիսին կա, իսկ հրապարակած նյութերը դրանում մեծ կասկածի հիմք են տալիս)՝ Հայաստան պետությունը և Հայ Սփյուռքը պարտավոր են միավորել ուժերը և կարողությունները՝ ճակատագրական այս դժվարին հանգույցում նրան առավելագույնս սատարելու և աջակցելու համար: Լևոնը Բարխուդար չէ, առավել ևս՝ Սիմոն: Այո, նա […]

Շուրջ 200 ժամկետային զինծառայողներ եւ նրանց ծնողները հանդիպել են Երեւանում /ֆոտո/

Բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու եւ ծառայության մեջ աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով ԼՂՀ պաշտպանության նախարար – ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի նախաձեռնությամբ Երեւանից զորակոչված շուրջ 200 ժամկետային զինծառայողներ հնարավորություն են ստացել Երեւանում հանդիպելու իրենց ծնողներին եւ հարազատներին: Երեւանում կայացած այս հանդիպումը շարունակությունն է արդեն երրորդ տարին անընդմեջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ՀՀ սահմանամերձ գոտիներում, […]

Տեղի է ունեցել ԼՂՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի նիստ

Հուլիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 21-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել ԱԳՆ կենտրոնական ապարատի նիստ։ Նիստի ընթացքում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ամփոփել է վերջին տարվա ընթացքում ԼՂՀ արտաքին քաղաքական ոլորտում կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել առաջիկա անելիքներին և ծրագրերին։ Կարեն Միրզոյանը ԼՂՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի մի շարք աշխատակիցներին հանձնել […]

Շառլ Ազնավուրը կոչ է արել փոխել Արցախի բարերարի խափանման միջոցը

Շառլ Ազնավուրը մտահոգություն է հայտնել գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի կալանավորման առիթով՝ կոչ անելով Ռուսաստանի իշխանություններին՝ փոխել Հայրապետյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը:  Ազնավուրը, ով բազմիցս հանդիպել է Լեւոն հայրապետյանին, մշտապես բարձր է գնահատել նրա գործունեությունն՝ ուղղված Արցախի եւ Հայաստանի զարգացմանը: Artsakh Today մամուլի կենտրոն

Արցախում մեքենա է պայթել ականի վրա. Արմավիրի քաղաքապետի վիճակը ծանր է. shamsyan.com

Ըստ shamshyan.com-ի քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունել Արցախում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, “Վիլիս” մակնիշի ավտոմեքենան , ըստ նախնական տեղեկությունների, պայթել է ականապատ տարածքում, ինչի հետեւանքով 1 հոգի մահացել է, եւ կան վիրավորներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորների մեջ է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ում մյուս վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխում են Երեւան, իսկ մահացածը […]

Արցախի Վանք գյուղը ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի

Artsakh Today մամլո կենտրոնը տեղեկացնում է, որ  Արցախի Վանք գյուղի 1005 բնակիչ բաց նամակ են հղել Մոսկվայում ազատազրկման մեջ գտնող Լևոն Հայրապետյանին և ամբողջ աշխարհի հայությանը: Նամակի բովանդակությունը ներկայացվում է ամբողջությամբ.  “Հարգելի պարոն Հայրապետյան, Վերջին օրերին տեղի ունեցածից հետո շոկի մեջ են հայտնվել ոչ միայն Վանքի բնակիչները, այլ ամբողջ Արցախը: Ակնհայտ է, որ թշնամին ուզում […]

ԼՂՀ ոստիկանությունը հաստատել է

Հուլիսի 16-ին  ԼՂՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել` հաստատելով Քարվաճառի շրջանում կորած 17-ամյա Ս. Ցականյանի դին հայտնաբերելու մասին լուրը: “Հուլիսի 8-ին հաղորդվել էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Մեխակի Ցականյանի անհայտ կորելու մասին: ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ս. Ցականյանի դին 2014 թվականի հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել […]

Արցախում հակառակորդի գնդակից խաղաղ բնակիչ է զոհվել

2014թ. հուլիսի 14-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Արվիդ Դանիելյանը Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ակնա թաղամասի մերձակայքում տեղակայված` “Սարիջալու” կոչվող տեղանքում, Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի “Ագրոտնտեսություն թիվ 1” ՓԲ ընկերությանը պատկանող` իրեն ամրակցված “Ջոն-դեր” մակնիշի 13-97 ՆԿ պետհամարանիշի տրակտորով հերկի աշխատանքներ կատարելու ժամանակ, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերից ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի