16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Արցախի անկախությունը պատմական ու հերոսական իսկական օրինակ է. Հովհաննես Մանուկյան

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը իր ֆեյսբուքի էջում տեղադրել է ուղերձ Արցախի անկախության տոնի հետ կապված. “Արցախի անկախությունը պատմական ու հերոսական իսկական օրինակ է ազատության ու անկախության ձգտող ու դրանց համար մարտնչող անպարտ ժողովրդի համար: Ազատատենչ արցախցին կարողացավ այդ խառնակ, պատերազմական դժվարին ժամանակներում չկորցնել իր հավատը, ոգին, նա արժևորեց իր պապերից ժառանգած փոքրիկ, բայց թանկ, պատմությամբ […]

“Կրակե օղակը” Շուշիի ամրոցում. բացառիկ կադրեր /ֆոտո, վիդեո/

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում Ավետ Տերտերյանի “Կրակե օղակ” օպերայի պրեմիերայով մեկնարկեց Արցախի անկախության տոնակատարությունը: Արցախյան պրեմիերան նվիրված էր նաեւ Ավետ Տերտերյանի ծննդյան 85 ամյակին: Օպերան բեմադրվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է, դիրիժորը՝ Ռուբեն Ասատրյանը, ռեժիսորը՝ Մարիա Սահակյանը: “Հպարտ եմ, որ տարին մեկ […]

Ռիտա Սարգսյանն ու “Կրակե օղակ” օպերայի բեմադրողներն արժանացան բրավոների /ֆոտո, վիդեո/

Սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո կայացավ Ավետ Տերտերյանի “Կրակե օղակ” օպերայի բեմադրությունը, որին մասնակցեցին ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, կառավարության անդամներ, պատգամավորներ, արվեստի գործիչներ: Բնավորության համաձայն Ռիտա Սարգսյանը նախ խառնվել էր իրար՝ անհանգստանում էր եւ անձամբ ինքն էր հետեւում գլխավոր փորձին: Հետո էլ բոլոր հյուրերերին էր դիմավորում: Ի վերջո, […]

Արցախում մեկնարկել է ՛՛Կրակե օղակ՛՛ օպերայի պրեմիերան /լրացված/

Արցախում՝ Շուշիի ամրոցում, այս պահին արդեն մեկնարկել է Ավետ Տերտերյանի ՛՛Կրակե օղակ՛՛ օպերայի արցախյան պրեմիերան: Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, այլ պաշտոնյաներ: Պրեմիերան նվիրված է Արցախի անկախության օրվան և անվանի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին:   

Անկախության դաս՝ Արցախի պետական համալսարանում

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 1-ին  այցելել է Արցախի պետական համալսարան: Հարգանքի տուրք մատուցելով Արցախյան  պատերազմում զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակին՝ խորհրդարանի նախագահը, ԼՂՀ կրթության և գիտության փոխնախարար Արմեն Սարգսյան և ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը մասնակցեցին Մայր բուհում ավանդաբար անցկացվող Անկախության դասին, որը նվիրված էր սեպտեմբերի 1-ի և 2-ի՝ համապատասխանաբար Գիտելիքի, գրի ու դպրության և […]

Սերժ Սարգսյանն այսօր ներկա կգտնվի ՛՛Կրակե օղակ՛՛ օպերայի արցախյան պրեմիերային /ֆոտո/

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ, ծանոթացել ընկերության ընթացիկ գործունեությանն ու հետագա ծրագրերին: ՀՀ և ԼՂՀ նախագահները եղել են «Սարտիս» իտալական ընկերության կողմից հիմնադրված «Գրեյթ փարթներշիփ» ընկերության նորաբաց կարի արտադրամասում, որտեղ նախատեսվում է հիմնել ավելի քան 450 աշխատատեղ: Այնուհետև Սերժ […]

ԼՂՀ եւ ՀՀ Նախագահները այցելել են ՛՛Մետաքսկոմբինատ՛՛ ՍՊԸ

Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին այցելել են Ստեփանակերտի ՛՛Մետաքսկոմբինատ՛՛ ՍՊԸ եւ ծանոթացել հիմնարկի աշխատանքներին:Նախագահները եղել են ՛՛Սարտիս՛՛ իտալական ֆիրմայի կողմից հիմնադրված ՛՛Գրեյթ փարթներշիփ՛՛ ընկերության նորաբաց կարի արտադրամասում, որը կունենա ավելի քան 450 աշխատատեղ: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման արտադրության հիմնադրումը՝ նշելով, որ այն հանդիսանում է միջազգային համագործակցության […]

Սերժ Սարգսյանը Արցախում է

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով երեկ՝ օգոստոսի 31-ին, մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, Սերժ Սարգսյանը մասնակցելու է սեպտեմբերի 2-ին կայանալիք Արցախի անկախության տոնակատարություններին:

Աշխարհում ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է դառնում. Հ. Նաղդալյանը ողջունում է Կալիֆորնիայի սենատի կայացրած որոշումը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունում է Կալիֆոռնիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  անկախության ճանաչումը: ՛՛Մեծագույն ուրախությամբ ընդունեցի օգոստոսի 27-ին Կալիֆոռնիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  անկախության ճանաչումը: Դատելով դեպքերի զարգացման ընթացքից` նախապես ԱՄՆ չորս  նահանգների, մի քանի քաղաքների, այդ թվում՝ Ֆրեզնոյի և Լոս Անջելեսի կողմից Արցախի անկախության ճանաչումը, այս ուրախալի իրադարձությունը հասունացած էր և […]

Կալիֆորնիայի սենատը ճանաչել է Ղարաբաղի անկախությունը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատը նախօրեին ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձեւը: Սենատի որոշմամբ  բանաձեւը ներկայացվելու է  ԱՄՆ կոնգրեսին եւ նախագահին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին նպաստեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: Բանաձեւը սենատին ներկայացրել էր սենատոր Քեւին դե-Լեոնը` նշելով, որ այդ տարածքը հայկական է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի