18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ԼՂՀ եւ ՀՀ Նախագահները այցելել են ՛՛Մետաքսկոմբինատ՛՛ ՍՊԸ

Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին այցելել են Ստեփանակերտի ՛՛Մետաքսկոմբինատ՛՛ ՍՊԸ եւ ծանոթացել հիմնարկի աշխատանքներին:
Նախագահները եղել են ՛՛Սարտիս՛՛ իտալական ֆիրմայի կողմից հիմնադրված ՛՛Գրեյթ փարթներշիփ՛՛ ընկերության նորաբաց կարի արտադրամասում, որը կունենա ավելի քան 450 աշխատատեղ:

Նախագահ Սահակյանը կարեւորել է նման արտադրության հիմնադրումը՝ նշելով, որ այն հանդիսանում է միջազգային համագործակցության հաջողված օրինակ եւ թույլ կտա որակյալ արտադրանք հանել թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկա: 
Նախագահներին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ