16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ֆրանսիայի խորհրդարանականների հանդիպումը ԼՂՀ ԱԺ-ում

Սեպտեմբերի 8-ին Արցախ են ժամանել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի մի խումբ անդամներ: Պատվիրակության կազմում են սենատորներ Ալեն Ներին և Ժան Բիզեն, պատգամավոր Ժան Մարկ Ժերմենը և նախկին պատգամավոր Ժակ Ռեմիլյեն: Ֆրանսիացի օրենսդիրներին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը և ԼՂՀ ԱԳՆ արարողակարգի աշխատակիցները: Ֆրանսիացի […]

Նյուպորտում ադրբեջանա-թուրքական դավադրությունը ձախողվեց. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ խորհրդի նիստում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ  հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂՀ խնդրի կարգավորման  հարցերին: Նախագահը ներկայացրել է Նյուպորտի հանդիպումների մանրամասները, որտեղ մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: “Նախ պետք է նշեմ, որ մինչ այդ հանդիպումը Բաքվում տեղի է ունեցել Ալիեւ-Էրդողան հանդիպումը, որտեղ Էրդողանը պատրաստակամություն էր հայտնել ՆԱՏՕ-ում բարձրացնել Ադրբեջանական խնդիրները: Ինչպես հիշում եք, Էրդողանը ՆԱՏՕ-ում […]

Գերեվարվել է ադրբեջանցի

Սեպտեմբերի 5-ին ժամը 18.10-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեւարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն: ԼՂՀ պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ  միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին:  

Մրցակցություն չկա համանախագահողների միջև. ֆրանսիացի պատգամավոր

”Մենք հավատարիմ ենք մնում Ֆրանսիայի նախագահի որդեգրած արժեքներին, որով կարևորություն է տրվում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, նաև մենք հույս ենք հայտնում, որ կամբողջանա այն օրենքը, որով քրեականորեն կհետապնդվի յուրաքանչյուր ոք, ով կխտի հայոց ցեղասպանության փաստը”,-այսօր Ազգային ժողովում հրավիրված ասուլիսին ասաց Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուին, ում գլխավորած պատվիրակությունը […]

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ կընդունվի. Սերժ Սարգսյանը հայտարարեց

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նյուպորտ քաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: ՆԱՏՕ-Անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձեւաչափով վերջին այս hանդիպմանն ամփոփվել են Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի […]

Եթե Ադրբեջանը չհրաժարվի Արցախից՝ դա իր վերջն է. ԱՍԱԼԱ-ի Վազգեն

Ղարաբաղյան հակամարտությունը և Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող դավադիր գոծողությունները ի՞նչ նպատակ են հետապնդում, ո՞րն է հարցի լուծումը: ԱՍԱԼԱ-ի մարտիկ, “Վան” գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը միայն մի պատասխան ունի.”Եթե Ադրբեջանը չհրաժարվի Արցախից դա իր վերջն է,  լավ կլինի այսօր համաձայի հայերի հետ, որ ավելորդ հողեր չվերցնեն հայերը”,-նշեց Վազգեն Սիսլյանը: Սիսլյանը կարծում է, որ Ադրբեջանը “գլխին տալու” […]

Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը ողջունում է Կալիֆորնիա նահանգի Սենատի բանաձեւը

Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը ս.թ. սեպտեմբերի 1 հայտարարություն է տարածել, որով ջերմորեն ողջունում է 2014 թ. օգոստոսի 27 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի կողմից AJR 32 բանաձևի ընդունումը, որը  «քաջալերում և սատարում է ԼՂՀ կողմից որպես ազատ և անկախ պետություն զարգանալու ճանապարհին գործադրված շարունակական ջանքերը` իր քաղաքացիների համար ազատ և անկախ պետություններին հարիր իրավունքներ երաշխավորելու նպատակով»: Հայտարարությունում, […]

Կասկած չկա /վիդեո/

10 տարի Արցախը ղեկավարած, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կարծիքով, անկախությունից 23 տարի անց էլ Արցախը գոյատեւման մարտահրավեր դեռ ունի, քանի որ պատերազմը չի ավարտվել: “Պատերազմը տեղափոխվել է այլ ոլորտ՝ քաղաքական ու տնտեսական դաշտ: Ես հավատում եմ վերջնական մեր հաղթանակին”,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արկադի Ղուկասյանը: Զրույցի այլ մանրամասները` տեսանյութում:

ԼՂ հակամարտության կարգավորման հարցն առաջնահերթություն է Թուրքիայի համար. Էրդողան

Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կներառվի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում, որը կայանալու է սեպտեմբերի 4-5-ը, տեղեկացնում է Trend.az-ը։ Էրդողանը նշել է, որ  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն առաջնահերթություն է Թուրքիայի համար:

Հայաստանի եւ Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպում է «Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի» հակածխախոտային արշավ-մրցույթը։   Ծրագրի շրջանակներում կընտրվեն 40 երիտասարդներ Հայաստանից և 20-ը` Արցախից, ովքեր կմասնակցեն հոկտեմբերին Արցախում կայանալիք եռօրյա միջոցառմանը: Մասնակիցները հնարավորություն կստանան շահելու Արմթաբ պլանշետ և արժեքավոր այլ մրցանակներ: Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի