11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Հայաստանի եւ Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպում է «Հայաստանի և Արցախի երիտասարդները՝ հանուն ծխելու դեմ պայքարի» հակածխախոտային արշավ-մրցույթը։  

Ծրագրի շրջանակներում կընտրվեն 40 երիտասարդներ Հայաստանից և 20-ը` Արցախից, ովքեր կմասնակցեն հոկտեմբերին Արցախում կայանալիք եռօրյա միջոցառմանը:

Մասնակիցները հնարավորություն կստանան շահելու Արմթաբ պլանշետ և արժեքավոր այլ մրցանակներ: Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության առցանց հայտը՝ https://docs.google.com/forms/d/15wW7XPBBJH4RKkTX2O7qP1Stu-pQjY08hmxqApmWTbo/viewform 

Մասնակցության հայտ ներկայացնելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 20-ը: Մրցույթին կարող են մասնակցել 16-35 տարեկան բոլոր երիտասարդները:

Նշենք, որ ընտրված երիտասարդները հոկտեմբերին կմասնակցեն Արցախում կայանալիք համատեղ ինտերակտիվ դպրոցին, որն իրականացվելու է մի քանի փուլով: Համապատասխան մասնագետների կողմից կանցկացվեն տեսական դասեր և ուսուցողական սեմինարներ այն մասին, թե ինչ է ծխախոտը, կներկայացվեն վիճակագրական տվյալներ ծխողների, ինչպես նաև բժշկական և գիտական հիմնավորումներ ծխելու և չծխելու վերաբերյալ: Կներկայացվի ծխախոտի օգտագործումը հոգեբանական, ֆինանսական և օրենսդրական տեսանկյուններից, կբերվեն օրինակներ ծխախոտային բիզնեսի եկամուտների և մարդկանց կորուստների վերաբերյալ:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ