17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Տարոն Մարգարյանը մեկնել է

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետի հրավերով մեկնել է ԼՂՀ՝ սեպտեմբերի 27-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի օրվան նվիրված տոնակատարությանը մասնակցելու: Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաեւ հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: 

Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է Արցախի հիմնախնդիրը

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:   Սերժ Սարգսյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում քննարկված կարեւորագույն օրակարգային հարցերի շուրջ:  Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի կայունությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: Հանրապետության […]

Աճելու է Արցախի էներգետիկ անկախությունը. վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը սեպտեմբերի 25-ին այցելել է Քաշաթաղի շրջան՝ տեղի տնտեսական զարգացման ծրագրերի ընթացքին ծանոթանալու եւ Լեռնահովիտ գյուղում մասնակցելու էլեկտրաֆիկացմանն ու դպրոցի վերաբացմանը նվիրված միջոցառմանը: Վարչապետը սկզբում այցելել է Աղավնո գետի վրա գործող չորս փոքր ՀԷԿ-երի տեղամասեր, որտեղ ծանոթացել է դրանց գործունեությանն ու արտադրական պայմաններին: Նա իր խոսքում ընդգծել է, որ ՓՀԷԿ-երի կառուցման […]

ԼՂՀ-ի ու ՀՀ-ի միջև մաքսակետ դնելու դրական կողմը

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը կողմ է, որ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի սահմանին մաքսակետ դրվի: “Որքան էլ տարօրինակ է հնչում, ես կողմ եմ, քանի որ ԼՂՀ-ը կարող է դնել այդ մաքսակետը` որպես ինքնիշխան պետություն”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը: “Այդ մաքսակետը կարող է աշխատել Հայաստանի դեպքում այլ ռեժիմով, մեկ այլ պետության համար` այլ ռեժիմով, դա կարելի է ներկայացնել […]

ԼՂՀ ԱԺ նախագահի հանդիպումն Աբխազիայի նախագահի հետ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը՝  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ սեպտեմբերի 25-ին մասնակցել է Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալության արարողությանը:Արարողությունը տեղի է ունեցել Աբխազիայի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում՝ տարբեր պետությունների պատվիրակությունների մասնակցությամբ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընթերցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի պաշտոնավարման մեկնարկի […]

Հակամարտություն` Եվրոպայի շեմին

Ֆրանսիացի սենատոր Ժան Բիզեի հաղորդագրությունը Արցախ այցելության վերաբերյալ Մանշի սենատոր, Եվրոպական հարցերով հանձնաժողովի եւ Եվրոպայի Անվտանգության եւ  Համագործակցության Կազմակերպության /ԵԱՀԿ/ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի  պատվիրակության փոխնախագահ Ժան Բիզեն սեպտեմբերի 7-12-ը Լեռնային Ղարաբաղում էր  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի եւ Արտաքին գործերի նախարարի հետ  հանդիպելուց հետո Ժան Բիզեն իր անհամաձայնությունն է արտահայտում ԽՍՀՄ փլուզման ընթացքում 1991 թ-ի սեպտեմբերի 2-ից անկախացած […]

Վարչապետն ընդունել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվիրակությանը՝ նախարար Գաբրիել Ղազարյանի գլխավորությամբ: Վարչապետը ողջունել է Գ. Ղազարյանին՝ այդ պաշտոնում առաջին անգամ Արցախ այցելելու կապակցությամբ, և համոզմունք հայտնել, որ ԼՂՀ կառավարության հետ համագործակցությունն էլ ավելի կխորանա նրա պաշտոնավարման ընթացքում: Ա. Հարությունյանը ներկայացրել է սպորտի և երիտասարդության ոլորտներում պետության կողմից […]

Վաշինգտոնը արյունոտ սցենա՞ր է պատրաստում

ԱՄՆ-ը պատրաստվում է Հայաստանին դեպի ուկրաինական սցենար հրել, երբ քաղաքական հակասությունները, որոնք կարելի է խաղաղ ճանապարհով լուծել, սրվում են ու դառնում ռազմական հակամարտություն, գրում է ռուսական dni.ru-ն: Ռուս լրագրող Դմիտրի Ժուրինը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման վրա՝ նկատելով, թե հենց դա է  առաջարկում Ռուսաստանը: Վերլուծաբանի խոսքով՝ ԱՄՆ-ի միջամտությունն այս կամ […]

Արցախի նախագահը շնորհավորել է Հայաստանի նախագահին

Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում ասված է. “Մեծարգո Սերժ Ազատի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ մեր ողջ ժողովրդին Անկախության տոնի առթիվ: Սեպտեմբերի 21-ը պատմական ու հիշարժան օր է համայն հայության կյանքում: Այն նշանավորվեց որպես հայոց պետականության վերածննդի օր, ինչի համար մեր […]

ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը Շոտլանդիայի կարգավիճակի հանրաքվեի կապակցությամբ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետություն) արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Շոտլանդիայի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը: Անկախ արդյունքներից, Շոտլանդիայի հանրաքվեն դարձավ ևս մեկ նախադեպ, որը հարստացրեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման համաշխարհային պրակտիկան և հաստատեց այն ակնհայտ փաստը, որ  սեփական ճակատագիրը որոշելու ժողովուրդների իրավունքի ճանաչումը նորմ է համարվում ժողովրդավարական հասարակության մեջ: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ հենց Ադրբեջանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի