17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ղարաբաղը ձեր ցավոտ կողմն է, բայց Ղրիմի հարցում թույլ տվեք չհամաձայնել. Նիկոլայ Ռիժկով

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն ի պատասխան հարցին, թե ինչու ՌԴ-ն կարող է չճանաչված Ղրիմի հետ լինել ԵՏՄ անդամ, իսկ Հայաստանը չի կարող Լեռնային Ղարաբաղի հետ անդամակցել, պատասխանեց. ՛՛Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբաղը: Ես հասկանում եմ, որ Ղարաբաղը Հայաստանի […]

Խորհրդակցություն Արցախում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 28-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների եւ աշխատակազմի պատասխանատուների  մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 5-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի օրակարգի հետ կապված հարցերը: Լսվել են հանձնաժողովների նախագահների համապատասխան հաղորդումները՝ շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի վերաբերյալ: Ամփոփելով խորհրդակցության արդյունքներն՝ Աշոտ Ղուլյանը […]

Վարչապետը Մատաղիսում ծանոթացել է սև խավիարի արտադրության ենթակառուցվածքների շինարարության ընթացքին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 26-ին, շվեյցարահայ գործարար, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ խոշոր բաժնետեր Վարդան Սերմաքեշի հետ, աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում, որտեղ այցելել է մի շարք ձեռնարկություններ: «Արցախ ՀԷԿ»-ի կայաններում Վ. Սերմաքեշին են ներկայացվել հայկական առաջին բաց բաժնետիրական ընկերության կատարած աշխատանքները, որոնց շնորհիվ վերջին տարիներին զգալիորեն բարձրացվել է հանրապետության էներգետիկ անկախությունը: Նրանք այցելել […]

Դասընթացներ ՏԻՄ-երի նկատմամբ վերահսկողություն իրականացնող պաշտոնյաների համար

ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողություն և պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնյաների համար այսօր, կառավարության աշխատակազմի նախաձեռնությամբ, Ստեփանակերտում մեկնարկել է դասընթաց, որում ընդգրկված են մոտ 50 պատասխանատու աշխատակիցներ՝ հանրապետության բոլոր շրջվարչակազմերից: Դասընթացի մասնակիցներին ողջունել է վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ միջոցառումը համարելով համայնքապետերի համար կազմակերպված վերապատրաստման կուրսերի շարունակություն: Կառավարության ղեկավարն արդյունավետ աշխատանք է մաղթել ներկաներին և հույս հայտնել, որ այս կարճ […]

7100 անձնական համակարգիչ արդեն բաշխվել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի երեխաներին

ՆՈՒՌ ծրագիրը մեծացնում է իր գործունեության աշխարհագրությունը: Եթե նախորդ տարիներին Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվեր XO համակարգիչները բաշխվում էին են Ստեփանակերտի, Շուշիի եւ Քարին տակի առաջինից չորրորդ դասարանի բոլոր աշակերտներին եւ ուսուցիչներին, ապա այս տարի արդեն ՆՈւՌ ծրագիրն ընդարձակել է աշխարհագրությունը և այժմ ընդգրկում է 6 նոր շրջաններ. Հադրութի, Բերձորի, Քարվաճառի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի: […]

Բանակցությունների առաջընթացը կախված է Ադրբեջանից /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, հանրապետականները  Ֆրանսիայում  տեղի ունենալիք Սարգսյան-Օլանդ-Ալիեւ հանդիպումից առաջ եւս մեկ անգամ հստակեցրել են  մոտեցումները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: “Մենք եւս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, եւ հակամարտությունը պետք է ունենա խաղաղ լուծում”, – նշեց նա: ԱԺ […]

Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կկազմակերպվի Արցախյան թթվի փառատոն

Ս.թ. հոկտեմբերի 25-ին Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում կկազմակերպվի Արցախյան թթվի փառատոն:  Փառատոնի ավելի քան 50 տաղավարներում համտեսի և վաճառքի կներկայացվեն  Դրախտիկի և Հադրութի շրջանի ևս 16 գյուղերի ավանդական թթվի հարուստ տեսականի, ինչպես նաև  արցախյան խոհանոցի այլ ուտեստներ: Փառատոնին կներկայացվեն  նաև  արցախյան   մշակութային արժեքների, ավանդական արհեստների  և    կենցաղի  ցուցադրություններ, ազգագրական պարեր: Ազգային նվագարաններով  ու ժողովրդական երգ […]

Համագործակցություն Գերմանիայի եւ Արցախի միջեւ

Հոկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Հեսսեն երկրամասում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սթիվեն Բրայան Ֆերային եւ նույն երկրամասի Բերգշտրասե շրջանի ղեկավար Մաթիաս Վիլկեսին, ովքեր Արցախ են ժամանել Արցախի պետական համալսարանում գերմաներենի մասնագիտացված լսարանի բացման կապակցությամբ։  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի եւ Գերմանիայի միջեւ  կրթության եւ մշակույթի ոլորտներում […]

Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային լրատվամիջոցներում Արցախի մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը. հիստերիա՝ “Ամերիկայի ձայնի” ֆիլմի շուրջ /վիդեո/

««Ամերիկայի ձայն»-ի պաշտոնական կայքում  տեղադրված ֆիլմը, որը պատմում է Ղարաբաղի ներկայի մասին, Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից որակվել է որպես «անջատողականության, օկուպացիայի և ագրեսիայի տարածման» բնույթ: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը: ԱԳՆ-ն բողոքել է, որ տեսանյութում հաշվի չի առնվել Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» կարծիքը, տեսանյութն ունեցել […]

Բակո Սահակյանը հրավիրել է Օբամային, Օլանդին եւ Պուտինին

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը Մինսկի Խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ Ղարաբաղ այցելելու հրավերներ է ուղարկել Բարաք Օբամային, Վլադիմիր Պուտինին եւ Ֆրանսուա Օլանդին: Այս մասին նա հայտարարել է “Ամերիկայի ձայնին” տված հարցազրույցում: “Մեր կարծիքով, համանախագահ երկրների ղեկավարները չեն կարող լրջագույն հաջողությունների հասնել զբաղվելով մի երկրի, մի ժողովրդի ճակատագրով առանց անմիջական շփումներ ունենալու այդ երկրի հետ: Այսօր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի