22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Բանակցությունների առաջընթացը կախված է Ադրբեջանից /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, հանրապետականները  Ֆրանսիայում  տեղի ունենալիք Սարգսյան-Օլանդ-Ալիեւ հանդիպումից առաջ եւս մեկ անգամ հստակեցրել են  մոտեցումները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

“Մենք եւս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, եւ հակամարտությունը պետք է ունենա խաղաղ լուծում”, – նշեց նա: ԱԺ փոխանախագահի խոսքով,  բանակցություններում առաջընթացի հասնելը բացառապես կախված է Ադրբեջանի դիրքորոշումից:

“Ադրբեջանական կողմը մշտապես խոսել է ռազմական հռետորաբանությամբ, խոսել է խնդրի ռազմական լուծման մասին, որը բնականաբար հակասում է Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարություններին: Թե որքանով կառուցողական կլինի նրանց դիրքորոշումը, այնքան առաջընթաց կարող ենք ակնկալել”, – իր միտքը եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ