17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Համանախագահների կոչն Ադրբեջանին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Պիեռ Էնդրյուն հայտարարությամբ են հանդես եկել՝ անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 12-ին խոցված ղարաբաղյան ռազմական ուղղաթիռին: Համանախագահները նախ կողմերին կոչ են արել դադարեցնել կրակն աղետի վայրի մերձակայքում և օժանդակել տարածքի ականազերծմանը: Նրանք նաև Ադրբեջանին հորդորել են թույլատրել զոհերի մարմինները դուրս բերել, իսկ Հայաստանին՝  ջանքեր ներդնել հումանիտար իրավիճակի […]

Գյուղերում բնակարանաշինությունը խթանող նոր ծրագիր է մեկնարկելու

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 18-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու 2015թ. պետական բյուջեի պլանավորման և նախատեսվող նոր ծրագրերի հետ կապված որոշ հարցեր: Վարչապետի խոսքով՝ 2015թ. պետբյուջեի եկամտային մասի ավելացումը նվազ է նախատեսվում, քան սոցիալական ծախսերի ավելացումը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է խնայողաբար պլանավորել պետբյուջեն: Անդրադառնալով շրջանների վարչակազմերի ծախսերին՝ կառավարության ղեկավարը կարևորել է դրանց […]

Շփման գծի պլանային դիտարկում է անցկացվել

Նոյեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև […]

Ադրբեջանի սադրիչ գործողությունները չեն մնալու անպատասխան. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։  Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:  Անդրադառնալով վերջերս ուսումնավարժական թռիչք իրականացնող Պաշտպանության բանակի ուղղաթիռը խոցելու միջադեպին` Նախագահն Ադրբեջանի […]

Շփման գծի դիտարկում կանցկացվի

Նոյեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև […]

Նախապատերազմական իրավիճակ է ստեղծվում.Վարդան Դևրիկյան

”Ադրբեջանը չի վախենում իրավիճակի հերթական սրացումից, էսկալացիայից: Մարդու զոհվելը այն ռեզոնանսը չի տալիս` ինչ-որ ծանր տեխնիկայի: Սա նախապատերազմական վիճակ է ստեղծում:  Սա նշանակում է, որ օդային պատերազմ է սկսվում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը: ԳԱԱ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, Արցախյան պատերազմի մասնակից, ԵԿՄ անդամ Վարդան Դևրիկյանը գտնում է, որ Ադրբեջանն այս քայլով […]

Մոսկվան ծայրաստիճան մտահոգված է

Մոսկվան հիշեցնում է Հայաստանին եւ Ադրբեջանին հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատվության մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում ՛՛ՄԻ–24՛՛ ուղղաթիռի կործանման մասին, հայտնում է РИА Новости-ն: ՛՛Մենք ծայրաստիճան մտահոգված ենք պատահարով, որը հանգեցրել է մարդկային զոհերի։ Մենք խորապես ցավակցում ենք մահացածների ընտանիքներին: Կոչ ենք անում խուսափել քայլերից, որոնք կարող […]

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ադրբեջանին ու Հայաստանին զսպվածության կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, անդրադառնալով ԼՂ-ում  ադրբեջանական զինուժի կողմից ռազմական ուղղաթիռի խոցմանը, Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել: Այդ մասին hայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքը, տեղեկացնում է ТАСС գործակալությունը: Նա նշել է, որ գլխավոր քարտուղարը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների լուրջ մտահոգությունը և կողմերին հիշեցնում է հրադադարի մասին համաձայնագիրը […]

Ադրբեջանի հանցավոր եւ արկածախնդիր սադրանքը ցուցադրեց միջազգային հանրության հանդեպ նրա բացահայտ արհամարհանքը

Ադրբեջանի կողմից շփման գոտու մերձակայքում ուսումնամարզական թռիչք իրականացնող ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանումը հրադադարի ռեժիմի աննախադեպ խախտում է, որը հղի է հակամարտության գոտում լարվածության լուրջ խորացմամբ։ Ադրբեջանի հանցավոր և արկածախնդիր սադրանքը ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոնմանն ուղղված ադրբեջանական կողմի պարտավորությունների կոպիտ խախտում հանդիսացավ, այլև ցուցադրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և, […]

Այդ վտանգավոր միջադեպը տարածաշրջանում իրադրության հետագա սրացում կարող է հրահրել. Ն. Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել է ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանմանը եւ նշել է, որ այդ վտանգավոր միջադեպը տարածաշրջանում իրադրության հետագա սրացում կարող է հրահրել եւ ուժեղացնում է իրենց անհանգստությունը, տեղեկացնում է РИАНовости–ն: ՛՛Այսօր մենք հրադադարի մասին պայմանավորվածությունների նոր խախտման ականատես եղանք: Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի