17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Պաշտպանության նախարարները այցելել են ռազմական հենակետեր

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 16-ին այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր: Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները ծանոթացել են մարտական հերթապահության կրման պայմաններին, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ինժեներական աշխատանքներին, զինծառայողների մարտական պատրաստականությանն ու բարոյահոգեբանական […]

Ադրբեջանցիները սպառնում են ռուս հաղորդավարին Լեռնային Ղարաբաղն անկախ համարելու համար /վիդեո/

Ռուսական “Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ” հաղորդաշարի հերթական թողարկումը բարկացրել է ադրբեջանցիներին: Վլադիմիր Սոլովյովը խոսել է Լեռնային Ղարաբաղի մասին: Հաղորդման հյուր, ՌԴ նախկին պատգամավոր Բորիս Նադեժդինը նշել է, որ  Լեռնային Ղարաբաղը ՛՛դե ֆակտո՛՛ Հայաստանի մասն է: Ի պատասխան` Վլադիմիր Սոլովյովը փորձել է ապացուցել, որ Լեռնային Ղարաբաղն անկախ է, ինչն էլ ադրբեջանցնիների զայրույթն է հարուցել: Տեսանյութի […]

Երեկ զոհված զինվորը պարգևատրվել է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, որով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N  զորամասի շարքային Գարիկ Իսպիրյանը հետմահու պարգևատրվել է ՛՛Մարտական ծառայություն՛՛ մեդալով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԼՂՀ Պաշտպանության բանակը  կանխել է հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը: Հայկական կողմը կանխարգելիչ հարված  է […]

Ադրբեջանի հերթական դիվերսիան. հակառակորդը ունի 7 զոհ

Ադրբեջանի ահաբեկչական-ֆաշիստական էությունը ապացուցվեց եւս մեկ անգամ` դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում իրականացված դիվերսիոն գործողության ժամանակ: Նման տեսակետ լրագրողների հետ զրույցում ասաց  ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, հայկական կողմի համար նորություն չէ Ադրբեջանի կերպարն ու գործողությունները, սակայն նման գործողություններով հերթական անգամ այդ երկրի ահաբեկչական տեսակն է ամրապնդվում միջազգային հանրության աչքում: “Սա առաջին […]

Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչը մասնակցել է ՛՛Դե ֆակտո պետություններ՛՛ գրքի շնորհանդեսին Փարիզում

Դեկտեմբերի 4-ին Փարիզի Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտում տեղի է ունեցել նախկին դիվանագետ, Կովկասում ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչ Մորիս Բոննոյի «Դե ֆակտո պետություններ» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ելույթով հանդես են եկել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Պաղեստինի և Սոմալիլենդի` Ֆրանսիայում գործող ներկայացուցչությունների ղեկավարները, ինչպես նաև Մերձդնեստրի Գերագույն խորհրդի պատգամավորներից մեկը: Իր ելույթում Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ […]

Ուրուգվայը կճանաչի՞ Արցախի անկախությունը

Հնարավո՞ր է, որ Ուրուգվայը, հիշելով անցյալը, քանի որ առաջինն էր, որ 1965թ-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, լինի նաեւ առաջինը, ով կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները դիմեցին Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին: “Իմ երկիրը աշխատում է այդ ուղղությամբ, բայց Ուրուգվայի կառավարությունը ցանկանում է պահպանել լավ հարաբերություններ բոլոր երկրների հետ, […]

ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ հայկական կառույցների ղեկավարների հետ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 3-ին այցելել է Ամերիկայի հայկական համագումարի  գրասենյակ և հանդիպել կառույցի գործադիր տնօրեն Բրայան Արդունու և մյուս պատասխանատուների հետ: Քննարկվել են Արցախի քաղաքական, տնտեսական զարգացման հարցերը, ինչպես նաեւ դրանք արտաքին աշխարհին ներկայացնելու հնարավորությունները: Դեկտեմբերի 4-ին Աշոտ Ղուլյանը Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակում հանդիպել է կառույցի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի եւ […]

ԼՂ-ն ամբողջ աշխարհում ճանաչում է ձեռք բերում. քաղաքագետ

Այն, որ վերջին տարիներին Արցախի տոները մեծ շուքով նշում են ԱՄՆ Կոնգրեսում, խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ը փաստացի ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը: Քաղաքագետը նշեց, որ այս գործում խիստ մեծ է հայկական լոբբիստական կառույցների աշխատանքը: “ԱՄՆ Կոնգրեսում ԼՂՀ անկախության 23-րդ […]

ԼՂՀ խորհրդարանի նախագահի հանդիպումները Վաշինգտոնում

Դեկտեմբերի 3-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Միացյալ Նահանգների Կոնգրեսում հանդիպել է կոնգրեսականներ Բրեդ Շերմանին եւ  Աննա Էշուին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի օրակարգում Արցախին վերաբերող խնդիրներն ու նախանշվել առաջիկա համագործակցության ուղղությունները: Կոնգրեսականների խնդրանքով Արցախի խորհրդարանի նախագահը ներկայացրել է վերջին ամիսներին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նկատվող զարգացումներն ու առկա հիմնախնդիրները: […]

ԱՄՆ Կոնգրեսում նշվել է Արցախի անկախության 23-րդ տարեդարձը

Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվող ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 2-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսում առանձին հանդիպումներ է ունեցել Կոնգրեսի անդամներ Լինդա Սանչեսի, Ադամ Շիֆի, Դեվիդ Սիսիլինի և Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Արցախին վերաբերող հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար, ինչպես նաև ներկայացրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի