10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ հայկական կառույցների ղեկավարների հետ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 3-ին այցելել է Ամերիկայի հայկական համագումարի  գրասենյակ և հանդիպել կառույցի գործադիր տնօրեն Բրայան Արդունու և մյուս պատասխանատուների հետ: Քննարկվել են Արցախի քաղաքական, տնտեսական զարգացման հարցերը, ինչպես նաեւ դրանք արտաքին աշխարհին ներկայացնելու հնարավորությունները:

Դեկտեմբերի 4-ին Աշոտ Ղուլյանը Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակում հանդիպել է կառույցի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի եւ ԱՄՆ-ում Հայ դատի գրասենյակի նախկին ղեկավար Կարո Արմենյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը եւ  հնարավոր զարգացումները, տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել առաջիկա տարիների համար համագործակցության հիմնական ուղղություններին:

ԼՂՀ խորհրդարանի ղեկավարի աշխատանքային այցը Վաշինգտոն ավարտվել է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ