Երեկ զոհված զինվորը պարգևատրվել է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, որով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Գարիկ Իսպիրյանը հետմահու պարգևատրվել է ՛՛Մարտական ծառայություն՛՛ մեդալով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԼՂՀ Պաշտպանության բանակը կանխել է հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը: Հայկական կողմը կանխարգելիչ հարված է հասցրել եւ հակառակորդը 5-7 զոհ է տվել: Հայկական կողմը ունի մեկ զոհ. հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը: