07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Ուրուգվայը կճանաչի՞ Արցախի անկախությունը

Հնարավո՞ր է, որ Ուրուգվայը, հիշելով անցյալը, քանի որ առաջինն էր, որ 1965թ-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, լինի նաեւ առաջինը, ով կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները դիմեցին Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիին:

“Իմ երկիրը աշխատում է այդ ուղղությամբ, բայց Ուրուգվայի կառավարությունը ցանկանում է պահպանել լավ հարաբերություններ բոլոր երկրների հետ, հատկապես այն երկրների, որոնք ներգրավված են այս հակամարտության մեջ”,- ասաց նա` հույս հայտնելով, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ