17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

ԼՂ իշխանությունները պետք է պարտադիր կողմ հանդիսանան ցանկացած ձեւաչափի

Նավարայի խորհրդարանի պաշտոնական հայտարարություն Նոյեմբերի 3-ին Նավարայի (Իսպանիայի ինքնավար համայնք/մարզ) խորհրդարանի խոսնակների խորհուրդը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որով Նավարայի խորհրդարանը կոչ է անում միջազգային հանրությանը, հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին և Եվրամիությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ արդյունավետ քայլերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով կարգավորման համար։ Հայտարարության մեջ համոզմունք է հայտնվում, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները […]

Այն, ինչ կատարվում է վերջին ամիսներին, մեզ էլ է մտահոգում. Աշոտ Ղուլյան

ԼՂՀ-ն շատ բարձր է գնահատում ՀՀ Ազգային ժողովի գործընկերների աշխատանքը միջազգային խորհրդարանական հարթակներում: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: ”Այն, ինչ տեղի է ունենում վերջին ամիսներին, իհարկե, որոշակի առումով մեզ էլ է մտահոգում, բայց չեմ կարծում, որ դա մշտական քաղաքական դիրքորոշում է”,-նկատեց նա: Ըստ Ա. Ղուլյանի` Ադրբեջանը […]

Ղարաբաղի միջազգային ճանաչումը գործընթաց է, որն արդեն սկսված է. ԼՂՀ ԱԺ նախագահը` ”Ժառանգության” առաջարկից

”Ղարաբաղում ոչ մեկ չի կարող ասել, որ մենք դեմ ենք Ղարաբաղի ճանաչմանը, այլ հարց է, թե այդ ճանաչումը որտեղից է սկսվում և ինչով է ավարտվում”,-այսօր Ազգային ժողովում ԱԺ նախագահ Գալուստ Սահակայանի հետ համատեղ ասուլիսին ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում ”Ժառանգության” կուսակցության հայտարարություններին ու նախագծերին, թե Հայաստանը պետք է նախևառաջ […]

Շատ սերտ համագործակցություն է ձեւավորվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների միջեւ. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է ընդգծել, որ վերջին տարիներին շատ սերտ համագործակցություն է ձեւավորվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների միջեւ ու այդ […]

Այցելեցին Ծիծեռնակաբերդ

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ու ՀՀ ԱԺ-ի եւ ԼՂՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Արցախի խորհրդարանականները ԼՂՀ իշխանությունների անունից ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել մեկուկես միլիոն անմեղ զոհերի […]

Մաքսային միությունը կհզորացնի Հայաստանին. պաշտպանության նախկին նախարար /վիդեո/

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ մասնավորապես ասաց, որ Ղարաբաղի հարցում  սկսում է նոր փուլ, երբ փորձում են նոր մոտեցում ձեւակերպել:  Նրա խոսքով, նախկին մոտեցումները ոչ մի հաջողության չեն հասել ու չեն էլ հասնի, որովհետեւ չկան նախապայմաններ, որպեսզի Լեռնային  Ղարաբաղի  հարցը լուծվի:  “Կան մի քանի տարբերակներ՝առաջինը՝ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, ինչին  հասկանում […]

Շփման գծի դիտարկում

Նոյեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: Շփման գծի […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Նոյեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: ԼՂՀ իշխանությունները […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց

ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ պատասխան գործողությունների դիմել […]

Ինչպե՞ս են դիվերսանտների մոտ հայտնվել Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննության տեսանյութերը

Այսօր Ստեփանակերտում, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, վերսկսվել է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը: Այս մասին տեղեկանում ենք տեղեկանում ենք ՛՛Արցախպրես՛՛-ից : Դատավոր Անատոլի Թադևոսյանը շարունակել է նախաքննության ընթացքում ամբաստանյալներ Դ. Ասկերովի և Շ. Գուլիևի տված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի