25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մաքսային միությունը կհզորացնի Հայաստանին. պաշտպանության նախկին նախարար /վիդեո/

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ մասնավորապես ասաց, որ Ղարաբաղի հարցում  սկսում է նոր փուլ, երբ փորձում են նոր մոտեցում ձեւակերպել:  Նրա խոսքով, նախկին մոտեցումները ոչ մի հաջողության չեն հասել ու չեն էլ հասնի, որովհետեւ չկան նախապայմաններ, որպեսզի Լեռնային  Ղարաբաղի  հարցը լուծվի:

 “Կան մի քանի տարբերակներ՝առաջինը՝ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, ինչին  հասկանում եք, որ չենք համաձայնի:

Երկրորդ՝ Ադրբեջանը համաձայնի, որ Ղարաբաղը լինի ՀՀ-ի հետ կամ անկախ,  դա էլ այսօր հնարավոր չի: Եվ  երրորդ՝ Ճանապարհը դա ռազմական ուժով  լուծելն է, որին  այսօր Ադրբեջանն  ի վիճակի չի, քանի որ պահպանվում է ռազմաքաղաքական բալանս”,-ասաց նա:

Վաղարշակ Հարությունյանն ոչ թե ռուսամետ է,  պարզապես համոզված է, որ ճիշտ մոտեցում է Մաքսային միությանն անդամակցելը: Դա, նրա խոսքով կհզորացնի Հայաստանին  թե՛  տնտեսապես, թե՛ ռազմական առումով:

“Եվ այն բալանսը, որ մենք պահպանում ենք, դա շնորհիվ հայ-ռուսական հարաբերությունների է: Եթե Ադրբեջանը, օրինակ,  ծախսում է մոտ 4 միլիարդ,  ապա մենք՝  400 միլիոն եւ այդ բալանսը պահպանվում է, ինչը  նշանակում է, որ լուծում ենք գտել,  դա հայ-ռուսական հարաբերությունն է”,-ասաց նա:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ