Նախապատերազմական իրավիճակ է ստեղծվում.Վարդան Դևրիկյան
”Ադրբեջանը չի վախենում իրավիճակի հերթական սրացումից, էսկալացիայից: Մարդու զոհվելը այն ռեզոնանսը չի տալիս` ինչ-որ ծանր տեխնիկայի: Սա նախապատերազմական վիճակ է ստեղծում: Սա նշանակում է, որ օդային պատերազմ է սկսվում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը:
ԳԱԱ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, Արցախյան պատերազմի մասնակից, ԵԿՄ անդամ Վարդան Դևրիկյանը գտնում է, որ Ադրբեջանն այս քայլով ռազմատեխնիկական նոր իրավիճակ ստեղծեց: ”Ադրբեջանի այս քայլին նպաստեցին հուլիս-օգոստոսյան մեր փայլուն պատասխանները: Այսիքն՝ Ադրբեջանը ցամաքային պատերազմում տանուլ տալով՝ որոշեց այդ պատերազմը տեղափոխել օդ”,-ասաց նա: Ըստ նրա՝ մեր զնվորական հրամատարությունը պետք է անդրադառնա մեր պատասխան տալուն և մեր ռազմավարական ղեկավարւթյունը գիտի ինչպես պատասխանել:
”Ընդդեմ իրավական կամայականության” հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը և նշեց, որ երբևէ որևէ կոնֆլիկտ չի արժանացել նման մակարդակի անդրադարձին, երբ երեք խոշոր պետությունների նախագահների ներկայացուցիչներ ներկայացված լինեն:
”Դա արդեն հստակեցնում է, թե ինչ մեծ տեղ տրվում այս տարածաշրջանի իրավիճակին”,-ասաց նա: Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ մադրիդյան սկզբունքներ տրանսֆորմացիայի անրաժեշտություն կա: Նա Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից մեր ուղղաթիռի խոցման տրամաբանական շարունակությունը համարեց ադրբեջանական լրատվամիջոցներում տեղի ունեցածը և նշեց, որ Ադրբեջանի կողմից անգրագիտություն է այդ տարածքները համարել իրենցը:
Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ Ադրբեջանը ներքին դաշտում չի ընդոuնում, որ օգստոսին ինչ-որ պարտություն է կրել, այլ նշում է, որ իրենք հաղթեցին նաև օդում:
”Ես մի բան գիտեմ, պետք չէ հույսը կապել ուրիշների հետ, լինի դա Ռուսաստանի, թե մեկ այլ ուրիշ երկրի հետ: Մեր միակ ապավենը պետք է մենք լինենք՝ինչպես արցախյան պատերազմում, որը մենք պատվով հաղթեցինք”,-հավելեց Ալավերդյանը::