11 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Ադրբեջանին ու Հայաստանին զսպվածության կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, անդրադառնալով ԼՂ-ում  ադրբեջանական զինուժի կողմից ռազմական ուղղաթիռի խոցմանը, Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել: Այդ մասին hայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքը, տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

Նա նշել է, որ գլխավոր քարտուղարը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների լուրջ մտահոգությունը և կողմերին հիշեցնում է հրադադարի մասին համաձայնագիրը պահպանելու և հարգելու անհրաժեշտության մասին:

՛՛Գլխավոր քարտուղարը նաև բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրացմանն ու կատարել իրենց պարտականությունները՝ հակամարտության խաղաղ լուծման համար՛՛,- նշել է նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ