06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Համագործակցություն Գերմանիայի եւ Արցախի միջեւ

Հոկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Հեսսեն երկրամասում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սթիվեն Բրայան Ֆերային եւ նույն երկրամասի Բերգշտրասե շրջանի ղեկավար Մաթիաս Վիլկեսին, ովքեր Արցախ են ժամանել Արցախի պետական համալսարանում գերմաներենի մասնագիտացված լսարանի բացման կապակցությամբ։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի եւ Գերմանիայի միջեւ  կրթության եւ մշակույթի ոլորտներում համագործակցության հաստատմանն ու խորացմանն ուղղված մի շարք հարցեր։

Հանդիպմանը ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ