25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ղարաբաղը ձեր ցավոտ կողմն է, բայց Ղրիմի հարցում թույլ տվեք չհամաձայնել. Նիկոլայ Ռիժկով

ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն ի պատասխան հարցին, թե ինչու ՌԴ-ն կարող է չճանաչված Ղրիմի հետ լինել ԵՏՄ անդամ, իսկ Հայաստանը չի կարող Լեռնային Ղարաբաղի հետ անդամակցել, պատասխանեց. ՛՛Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբաղը: Ես հասկանում եմ, որ Ղարաբաղը Հայաստանի ցավոտ թեման է, մեզ համար ևս, բայց Ղրիմի հարցում թույլ տվեք չհամաձայնել:

Ղրիմը պատմականորեն ռուսական հող է, դարեր շարունակ եղել ենք մեկ տարածք, և արդյո՞ք մենք մեղավոր ենք, որ Խրուշյովը ոչ սթափ վիճակում այն տվել է Ուկրաինային: Ղրիմի բնակիչները իրենք իրենց կամքով հանրաքվեում որոշեցին, որ կմտնեն ՌԴ կազմի մեջ, ի՞նչ պետք է անեինք մենք, ասեինք ո՞չ, մի մտեք ձեր հայրենի տարածք՛՛:

Ն. Ռիժկովը նաև հայտարարեց, որ եթե ԱՄՆ-ն ուժեղ կողմ է, դա չի նշանակում, որ նա կարող է ամենաթողությամբ զբաղվել: ՛՛Եկեք, սկզբում կողմնորոշվենք Ղարաբաղի կարգավիճակում ու նոր քննարկենք այդ հարցը: Այնպես որ հենց Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի, մենք ուրախ կլինենք նրան տեսնել կազմում:Ինչպես Ղարաբաղը ճանաչված չէ, այնպես էլ Հարավային Օսեթիան, Աբխազիան և մյուսները՛՛:

Ինչ վերաբերում է Հայաստանի դաշնակից ՌԴ կողմից Ադրբեջանին սպառազինելու մտահոգող խնդրին, Ն.Ռիժկովն ասաց, որ առիթ ունեցել է բազմիցս այդ հարցին անդրադառնալ, բայց հիմա էլ ասում է` ինքը չգիտի, թե ինչու է այդպես, բայց մեկ բան հստակ է` խորհրդարանը չի ընդունել որևէ որոշում սպառազինման մասով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ