17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դասընթացներ ՏԻՄ-երի նկատմամբ վերահսկողություն իրականացնող պաշտոնյաների համար

ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողություն և պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնյաների համար այսօր, կառավարության աշխատակազմի նախաձեռնությամբ, Ստեփանակերտում մեկնարկել է դասընթաց, որում ընդգրկված են մոտ 50 պատասխանատու աշխատակիցներ՝ հանրապետության բոլոր շրջվարչակազմերից:

Դասընթացի մասնակիցներին ողջունել է վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ միջոցառումը համարելով համայնքապետերի համար կազմակերպված վերապատրաստման կուրսերի շարունակություն: Կառավարության ղեկավարն արդյունավետ աշխատանք է մաղթել ներկաներին և հույս հայտնել, որ այս կարճ ժամանակահատվածում ձեռքբերվելիք գիտելիքներն օգնելու են նրանց՝ տեղական մարմիններում կառավարումն  ավելի արդյունավետ կազմակերպելու գործում, ինչը հանգեցնելու է Արցախում ժողովրդավարության սկզբունքների ամրապնդմանը:

Վարչապետը  հորդորել է դասընթացի մասնակիցներին ամենօրյա աշխատանքում հաճախակի հանդիպող խնդիրները համարձակ կերպով վերհանել՝ միասին լուծումներ փնտրելու համար: Քննադատելով շրջվարչակազմերի աշխատակիցների՝ երբեմն հանդիպող մոտեցումները քաղաքացիներին ծառայելու ընթացքում՝ նա պահանջել է բարեխիղճ լինել աշխատանքում, համբերատար ու անմիջական՝ քաղաքացիների ընդունելության ժամանակ: Ա. Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ մասնակիցների կողմից նոր գիտելիքների ու փորձի ձեռքբերման և ամրապնդման արդյունքում  շատ հարցեր կլուծվեն  տեղերում, և քաղաքացիների մոտ  կմեծանա վստահությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ:

Մեկուկես օր տևողությամբ դասընթացի ժամանակ շրջվարչակազմերի պատասխանատու աշխատակիցներին կներկայացվեն դասախոսություններ՝ ՏԻՄ-երի լիազորությունների նկատմամբ իրավական հսկողության, հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության, գործավարության, տեղական եկամուտների հավաքագրման և ծախսման գործընթացի կատարելագործման և այլ թեմաներով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ