17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Մահացել է Արցախի նախագահին ուղեկցող ոստիկաններից մեկը

Արցախի նախագահ Բակո Սահակյանին ուղեկցող, վթարի ենթարկված ճանապարհային ոստիկաններից մեկը մահացել է հիվանդանոցում: Նշենք, որ դեպքը պատահել է երեկ՝  սեպտեմբերի 18-ին, Սյունիքի մարզում: Ոստիկաններն աշխատել են Արցախի ճանապարհային ոստիկանությունում: Դեռեւս հայտնի չէ վթարի պատճառը:  

Ի՞նչ կտա Շոտլանդիայի անկախացումը Արցախին

“Շոտլադիայում այս գործընթացը սկսել է ոչ այն ժամանակ, երբ Հայաստանում իմացան դրա մասին, այլ արդեն 300 տարուց ավել, և այդ անկախության ճանապարհը եղել է պայքարներով, կռիվներևով, սպանություններով” – կարծում է Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Հիշեցնենք, Մեծ Բրիտանիայի մաս կազմող Շոտլանդիայում այսօր տեղի է ունենալու անկախության հանրաքվե: Կոնկրետ մեզ այս դեպքում հետքրքրում է ոչ թե […]

Արցախի Հաղորտի գյուղը վերածնելու ծրագիրը բախում է քո դուռը

Երբեմնի բարետես ու շեն Հաղորտի գյուղն այսօր կատարյալ բարձիթողի վիճակում է հայտնվել: Երկու տասնամյակ առաջ 500-ից ավելի բնակիչ ունեցող Հաղորտին կանգնած է ժողովրդագրական աղետի առաջ:  Այսօր գյուղն ունի 46 տնտեսություն/200-210 բնակիչ, որոնք շարունակում են մաքառել ու արարել հայրենի հողին կառչած, հավատով ու երազելով, թե հայության հավաքական ուժով շուտով պիտի կարողանան վերածնել երբեմնի աշխույժ ու շեն […]

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը

ԼՂՀ  Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում մասնագիտական հանձնաժողովների համատեղ աշխատանքների հնարավորությունները և առաջիկա ծրագրերը: ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Առաջընթաց ղարաբաղա-բասկյան հարաբերություններում

Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոայի հետ այս շաբաթ ավարտեց Բասկերի երկրում մեկշաբաթյա առաքելությունը: Սեպտեմբերի 10-ից 16-ը կայացած այցը ներառում էր հանդիպումներ բասկ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Բասկերի խորհրդարանի նախագահ տիկին   Բակարտխո Տեջերիա Օտերմինի և այլ պաշտոնյաների հետ՝ ինչպես մարզային, այնպես էլ տեղական մակարդակով:  Ուրբաթ օրը՝ սեպտեմբեր 12-ին,  […]

ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի

Սեպտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/, Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր […]

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հանդիպել է Բասկերի Երկրի խորհրդարանի նախագահի հետ

  Սեպտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այցելել է Բասկերի Երկրի խորհրդարան, որտեղ հանդիպում է ունեցել խորհրդարանի նախագահ Բակարտչո Տեխերիա Օտերմինի հետ։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետականաշինության և Արցախի միջազգային ճանաչման գործընթացները, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը։ Մտքեր են փոխանակվել Արցախի և Բասկերի […]

Գիպուզկոայի նախագահը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը

«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» կազմակերպության նախաձեռնությամբ ԼՂ Արտաքին Գործերի նախարար Կարեն Միրզոյանը մեկնել է Բասկերի Երկիր և մի շարք հանդիպումներ ունեցել տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:  Հինգշաբթի օրը Սան Սեբաստիանում նախարարը հանդիպել է Գիպուզկոա մարզի նախագահ Մարտին Գարիտանոյին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի և Բասկերի Երկրի միջև հետագա համագործակցությունը: Հանդիպման ընթացքում Գիպուզկոայի կառավարության անունից Գիպուզկոայի նախագահ Մարտին Գարիտանոն ճանաչեց […]

Արցախն արդեն Եվրասիական տնտեսական միություն.օրվա կադր

Պարզվում է Լեռնային Ղարբաղում գնումներ կատարելիս տրամադրվող ՀԴՄ կտրոնն ու դրան կից հաշիվ-ապրանքագիրը երկու լեզվով են: ՀԴՄ-ն հայերեն է, ապրանքագիրը՝ ռուսերեն:Կարելի է եզրակացնել, որ ԼՂՀ-ն արդեն Եվրասիական տնտեսական միության մե՞ջ է… Նշենք, որ ըստ նախագծի, Մաքսային միություն մտնելուց հետո, հայերենի հետ միաժամանակ ապրանքները պետք է ունենան նաեւ ռուսերենով հաշիվ ապրանքագրեր:

Արցախն Ադրբեջանին է հանձնել ԼՂՀ սահմանը հատած անչափահաս քաղաքացուն

ԼՂՀ իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն Ժնևյան կոնվենցիաների դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին են հանձնել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի