18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Առաջընթաց ղարաբաղա-բասկյան հարաբերություններում

Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոայի հետ այս շաբաթ ավարտեց Բասկերի երկրում մեկշաբաթյա առաքելությունը:

Սեպտեմբերի 10-ից 16-ը կայացած այցը ներառում էր հանդիպումներ բասկ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Բասկերի խորհրդարանի նախագահ տիկին   Բակարտխո Տեջերիա Օտերմինի և այլ պաշտոնյաների հետ՝ ինչպես մարզային, այնպես էլ տեղական մակարդակով:

 Ուրբաթ օրը՝ սեպտեմբեր 12-ին,  Բասկերի մարզային խորհրդարանը դարձավ Եվրոպական միությունում  առաջին խորհրդարանը, որ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը մի քանի ԱՄՆ նահանգներից եւ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսից հետո:

Ուրբաթ օրվա հանդիպումից հետո ոչ մի քաղաքական ուժ դեմ չքվեարկեց բանաձևին Վիտորիայում գտնվող Բասկյան խորհրդարանում:

 «Մենք ունեինք այս թեմայի  շուրջ համաձայնության  հասնելու հստակ կամք: Այն, ինչ մենք ուզում ենք շատ պարզ է. մենք ուզում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի:  Մենք հասկանում ենք, որ բոլոր ժողովուրդները ինքնորոշման և իրենց ապագան ժողովրդավարական ճանապարհով կառուցելու իրավունք ունեն: Մենք՝ որպես բասկեր, ճանաչում ենք բոլոր ժողովուրդներին  և, իհարկե, Լեռնային Ղարաբաղը », – ասում է Մարիա Եվգենիա Արիզաբալգան՝ իշխող  կուսակցության պատգամավոր, ով պատասխանատու է դոսյեների համար:

 Բանաձևի ընդունումից առաջ Գիպուզկոա  նահանգի նախագահ Մարտին Գարիտանոն հռչակել է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը  պարոն Միրզոյանի հետ Սան Սեբաստիանում ունեցած հանդիպման ժամանակ:

 «Այս     ժողովրդի    տառապանքին    պետք    է վերջ դրվի, քանի որ նրանք արժանի են ազատ և անկախ   երկիր   ունենալուն, որը  կերաշխավորի ապագա    պետականություն     և   լեզվի    ու մշակույթի լիակատար  պահպանում», – նշել  է պրն. Գարիտանոն:  

 Պարոն Միրզոյանը եւ ՀԵԲ տնօրենը նաև հանդիպել են Սան Սեբաստիանի, Տոլոսայի եւ Գերնիկայի քաղաքապետերին՝  քննարկելով հետագա հնարավոր համագործակցության հարցը, այդ թվում նաեւ  Ստեփանակերտի, Շուշիի եւ այլ քաղաքների հետ մշակութային փոխանակումները:

 Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 13-ին, պարոն Միրզոյանը համագործակցության և ճանաչման համաձայնագիր է կնքել Սան Սեբաստիանի քաղաքապետ Խուան Կառլոս Իզագիրեի հետ՝ մերձեցնելով Սան Սեբաստիան քաղաքը Լեռնային Ղարաբաղին և սահմանելով համատեղ ծրագրերի համար կոնկրետ ոլորտներ:

 «Պարբերական շփումներ պետք է պահպանվեն քաղաքների և համապատասխան գերատեսչությունների միջև՝ հեշտացնելու փոխանակումների քննարկումները և համագործակցությունը, ինչպես նաև  ընդհանուր հետաքրքրության հարցերը»,_նշված է համաձայնության մեջ:

 

Հաջող և արդյունավետ այցը ամփոփվել է երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ