25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արցախի Հաղորտի գյուղը վերածնելու ծրագիրը բախում է քո դուռը

Երբեմնի բարետես ու շեն Հաղորտի գյուղն այսօր կատարյալ բարձիթողի վիճակում է հայտնվել: Երկու տասնամյակ առաջ 500-ից ավելի բնակիչ ունեցող Հաղորտին կանգնած է ժողովրդագրական աղետի առաջ:  Այսօր գյուղն ունի 46 տնտեսություն/200-210 բնակիչ, որոնք շարունակում են մաքառել ու արարել հայրենի հողին կառչած, հավատով ու երազելով, թե հայության հավաքական ուժով շուտով պիտի կարողանան վերածնել երբեմնի աշխույժ ու շեն ոստանը:

Կար ժամանակ Աստծո ոստքերի տակ ծվարած գյուղը շուրջ մեկ տասնյակ շրջակա արցախյան գյուղերի մշակությանին և կրթական կենտրոն էր, իսկ այսօր լքված ու ավերակ դարձաձ տները բնավ չեն հիշեցնում նախկին փառքը:

Գյուղի բնակչության հիմնական զբաղմունքը մնացել է անասնապահությունը, որը պարբերաբար կախված է ներդրումներից և ծանր ֆիզիկական աշխատանքից: Այգիները խոպան դարձրին, թթենիների զգալի մասը բարբարոսաբար կտրեցին, որպես վառելիք օգտագործելու, Բաքվի կողմից շռայլորեն ֆինանսավորվող Հաղորտու հարևանությամբ արհեստական աճած, հազար հինգ հարյուրից ավել բնակիչ ունեցող նախկին Ղարաբաղլի հսկա գյուղի թուրքերը:

Համեմատաբար փոքր ներդրումներով գյուղը վերածնելու միջոց կա: Դա մեղվաբուծությունն է: Այս ծրագիրն իսկապես իրատեսական է, որովհետև այս գողտրիկ բնատաճարում ալպիական կանաչը տարին բոլոր աչք է շոյում և հազարերանգ բուրավետ ծաղիկներից նեկտար է ծորում:

Արցախի Հաղորտի գյուղին մեղվաբուծությամբ նոր կյանք ու շունչ հաղորդելու, այն վերածնելու ծրագիրը բախում է քո դուռը, սիրելի հայրենակից, բարի կամքի տեր հայ մարդիկ: Այս գաղափարն իրականություն դարձնելուն ուղղված ցանկացած ներդրում մեծ թե փոքր կյանք ու շնչառություն կհաղորդի Հաղորտի գյուցին:

Արցախյան շարժման տարիներին այս փոքրիկ գյուղը տվել է տասը զահ, որոնցից հինգը մշտապես բնակվում էին Հաղորտում: Զոհվածներից երկուսն ուսուցիչներ էին՝ երկու երեխաների հայր, դպրոցի տնօրեն 40-ամյա Նելսոն Ղազարյանը և 3 երեխաների հայր 33-ամյա Վալերի Կարապետյանըլ որին այգում աշխատելու ժամանակ թուրքերը բռնել, կապել էին թթենուն և ողջ-ողջ այրել:

Գյուղի շենացումն ու հզորացումը կուժեղացնի ոչ միայն հաղորտեցիներին, այլև յուրաքանչյուր հայի Հայաստանում, թե Սփյուռքում:

Հայաստանում արդեն ձեռք ենք բերել անհրաժեշտ 300 մեղվափեթակներից 100-ը /երկհարկանի/ և բեռնատար ավտոմեքենա: Հուսով ենք ձեռք բերել նաև մնացածը և մեղվաբուժության համար անհրաժեշտ գործիքները: Այս քանակի մեղվաընտանիք ստեղծելը, մեղր արտադրելը և եկամուտ ստանալը կտևի 3-4 տարի:

Այժմ գյուղի կյանքը լիարժեք դարձնելու համար անհրաժեշտ է շտապ օգնել բարելավելու կենցաղային պայմանները, որից ամենաշատը տուժում են հատկապես կանայք: Պիտի կառուցել 10 նոր բաղնիք: Յուրաքանչյուրի շինարարության և սարքավորումների արժեքը 800 ամերիկյան դոլար:

 10×800=8000 դոլար  

Արդեն կառուցված 30-ի նորոգման և սարքավորման արժեքը 400 դոլար է.

30×400=12000 դոլար 

Համոզված ենք, որ կենցաղային պայմանների բարելավումով, մարդիկ, հատկապես երիտասարդները, ավելի կկապվեն գյուղի հետ, կավելանան ամուսնությունները, երեխաների ծնունդը, գյուղը կվերածնվի:

Այս ծրագրին նպաստել կամեցող սիրելի բարեկամ, մենք պատրաստ ենք ուղիղ կապ ապահովել քո և գյուղի միջև, հարկ եղած դեպքում նաև ուղեկցել Արցախ:

 

Լորենց Առուշանյան ՀՀ ժող. Արտիստ /հեռ +37495 22 81 40/

Վալերի Շահրամանյան,  ինժիներ ավտոտեխնիկ /հեռ +37455 10 68 82/

Հունան Ավետիսյան, Հաղորտի դպրոցի տնօրեն. /հեռ +37497 11 01 58/

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ