11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է Արցախի հիմնախնդիրը

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:

 

Սերժ Սարգսյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում քննարկված կարեւորագույն օրակարգային հարցերի շուրջ:

 Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի կայունությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: Հանրապետության Նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

 Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ-ի եւ նրա կառույցների գործունեությանը:

 Նյու Յորքում Նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ այցելել է Սուրբ Վարդան Հայ Առաքելական եկեղեցի, ծաղիկներ խոնարհել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի առջեւ:

 Հանրապետության Նախագահն այնուհետեւ Հայ Առաքելական եկեղեցու ամերիկայի արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից հյուրընկալված աշխատանքային ճաշի ընթացքում հանդիպում է ունեցել Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի հայ համայնքի ականավոր համայնքային գործիչների հետ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ