13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Արտակ Շաբոյանը Արցախում է

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորությամբ:

Ա. Շաբոյանը ներկայացրել է երկու հանրապետությունների հանձնաժողովների միջեւ համագործակցության արդյունքում կատարված աշխատանքները: Մասնավորապես՝ օրենսդրական դաշտի բարելավման վերաբերյալ խորհրդատվություններ եւ վերլուծություններ են անցկացվել, համատեղ ուսումնասիրություններ են կատարվել արցախյան շուկաներում, մասնագիտական վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակման օպերատիվության բարձրացման ուղղությամբ ձեռք են բերվել նշանակալի հաջողություններ:

Վարչապետը բարձր է գնահատել երկու հանձնաժողովների միջեւ համագործակցության մակարդակը եւ գոհունակություն հայտնել արձանագրված արդյունքներից: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է առկա մարտահրավերներից եւ դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերից: Նա ընդգծել է փորձի եւ տեղեկատվության փոխանակման նշանակությունը ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի գործում:

Կողմերի միջեւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության հետագա խորացման ուղղությամբ:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ