25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի հերթական դիվերսիան. զոհեր հայկական կողմից /լրացված/

Հունիսի 20-ի լույս առավոտյան ադրբեջանական կողմը հերթական դիվերսիան է կազմակերպել Արցախի 3-րդ պաշտպանական  շրջանի ուղղությամբ: Մարտական հենակետում մահացել է  ԼՂՀ քաղաքացի, պայմանագրային զինծառայող1988թ.ծնված Նարեկ Պողոսյանը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա չհերքեց նաեւ Yerkir.am-ի այն տեղեկությունը, մի զինվոր էլ մահացել է Արարատում տեղակայված հենակետում: Այս անգամ նույնպես թշնամու կրակահերթից:

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը տարածեց մամուլի հաղորդագրություն

Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ