24 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՐՑԱԽ

Ղարաբաղյան կարգավորման խնդիրը կտրուկ բարդացել է (տեսանյութ)

«Արցախը միշտ եղել է համաշխարհային օգտագործման գործիք սկսած այն պահից, երբ մենք ասում ենք արցախյան խնդիր»,-այս տեսակետն ունի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա բացատրեց իր այդ մոտեցումը՝ նշելով, որ կոնֆլիկտն առաջացել է Արցախից դուրս, և այն կարելի է համարել ադրբեջանական, սումգաիթյան, բայց ոչ ղարաբաղյան «Այսօր պետք է իմանանք մի բան, որ այս […]

«Ինքնորոշման իրավունք». կատալոնական փորձ

Կատալոնիայում ամփոփվեցին անկախության հանրաքվեի տվյալները, ուր մասնակիցների ճնշող մեծամասնությունը անկախությանը ասել էր «այո»: Մի քանի շաբաթ առաջ իրաքյան Քրդստանում էր անկախության հանրաքվեն նմանօրինակ արդյունք արձանագրել: Վաղը նման հարաքվե կարող է անցկացվել Բասկերի երկրում, Դոնբաս-Լուգանսկում, այլուր: Ղրիմում նմանօրինակ հանրաքվե արդեն անցկացվել է, որտեղի «անկախության» բառի տակ բնակիչները «այո» են ասել ՌԴ-ին միանալուն:  Ասում են Եվրոպայում մոտ […]

Բաքուն լայնածավալ մարտական գործողությունների է պատրաստվում. Հրապարակ

Տեւական դադարից հետո հակառակորդի ռազմական գերատեսչությունը վերսկսել է ամենօրյա «ճակատային ամփոփագրերի» հրապարակումը։ Դրանք ստանդարտ տեքստեր են, որտեղ խոսվում է հայկական ուժերի կողմից «խոշոր տրամաչափի գնդացիրներով ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու» մասին։ Ընդ որում՝ հաղորդագրությունների աշխարհագրությունն սկսվում է հայ֊ադրբեջանական միջպետական սահմանի Նոյեմբերյան-Ղազախ հատվածից եւ հասնում մինչեւ Արաքսի ափ՝ Կարախանբեյլի-Հորադիզ։ Զոհերի եւ կորուստների մասին ոչինչ չի ասվում, ինչից […]

100 մլն դոլարի ներդրում՝ Մարտակերտի և Շահումյանի շրջաններում

Տիգրան Աբրահամյանի Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք․ «Այն, որ Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի կառուցումը մուլտիպլիկատիվ էֆեկտ էր ունենալու ոչ միայն Մարտակերտի և Շահումյանի շրջաններ, այլ առհասարակ Արցախ ներդրումներ բերելու առումով, որևէ մեկի մոտ կասկած չէր հարուցում: Բացի նրանից, որ պետությունը քայլեր է մշակել նաև այդ շրջանները անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու համար, զուգահեռ մեծանում են ներդրումները հատկապես հիդրոէներգետիկայի և շինարարության […]

«Յուրաքանչյուր իշխանության համար դա ինքնասպանություն կլինի…»

Պատմական գիտությունների թեկնածու, The National Interest, Forbes, The Hill և American Thinker պարբերականների մշտական հեղինակ ու փորձագետ Արեգ Գալստյանը չի կարծում, որ վաղը կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը փոփոխություն կարող է բերել բանակցային գործընթացին: Արեգ Գալստյանը Henaran.am-ի հետ զրույցում պնդեց, որ Մինսկի խումբը արդեն վաղուց չի զբաղվում ղարաբաղյան կոնֆլիկտի լուծմամբ՝ չունենալով մեխանիզմներ ու […]

Թուրքերի այցն Արցախ. սկանդալ Բաքվում

«Բաքվում շվարած են և զայրացած …Պատճառը,ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի կողմից ղեկավարվող «Արևմտահայերի ազգային խորհուրդ» ՀԿ-ի կողմից մի խումբ թուրք հասարակական-քաղաքական և մշակութային գործիչների այցի կազմակերպումն էր Արցախ… Արագած Ախոյանի ղեկավարած պատվիրակությունն Արցախ այցի վերջում մամլո ասուլիս էր տվել Ստեփանակերտում… Ադրբեջանում շատ ցավագին են ընդունել իրենց եղբայրների այցը Արցախ…Ալիևյան ԶԼՄ-ներից մեկը նույնիսկ հարցազրույց էր վերցրել […]

ԱԺ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ

Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Սույն թվականի սեպտեմբերի 28-ին թիվ 6 ընտրատարածքի ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության անդամ Իվան Խորենի Ավանեսյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ներկայացրել է  հրաժարականի մասին դիմում: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի […]

Է. Նալբանդյանն ավելի բարձր նշաձող դրեց. Շավարչ Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր ներկա էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին, որի ժամանակ քննարկվում էր ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելքի» առաջարկով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում փոխնախարարը նշեց, որ քանի որ հետաձգվեց բուն հարցի քննարկումը, այսինքն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը ինքը մեկնաբանություններ չի ցանկանում անել, հետո երբ հարցը կրկին […]

ԼՂ հակամարտությունը չունի ռազմական կարգավորում. Քրիստիան Վիգենին

Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատٳկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) ամփոփել է Ադրբեջան կատարած երկօրյա այցի արդյունքները՝ հատկապես ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, թե Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտությունը ինչ ազդեցություն է գործում տարածաշրջանի բնակիչների վրա: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, այս մասին հայտնում է ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքը: Բաքվում Վիգենինը հանդիպել է Ադրբեջանի ﬕ խٳմբ պաշտոնատար անձանց, […]

Ողջունում ենք Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանություն «Ողջունում ենք Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման և իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ: Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի