Թուրքերի այցն Արցախ. սկանդալ Բաքվում
«Բաքվում շվարած են և զայրացած …Պատճառը,ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի կողմից ղեկավարվող «Արևմտահայերի ազգային խորհուրդ» ՀԿ-ի կողմից մի խումբ թուրք հասարակական-քաղաքական և մշակութային գործիչների այցի կազմակերպումն էր Արցախ… Արագած Ախոյանի ղեկավարած պատվիրակությունն Արցախ այցի վերջում մամլո ասուլիս էր տվել Ստեփանակերտում…
Ադրբեջանում շատ ցավագին են ընդունել իրենց եղբայրների այցը Արցախ…Ալիևյան ԶԼՄ-ներից մեկը նույնիսկ հարցազրույց էր վերցրել թուրք գործիչներից մեկից՝ Ուֆուկ Ուրազից, ով անդրադառնալով իր անունը Ադրբեջանի ԱԳՆ-ի տխրահռչակ «սև ցուցակում» հայտնվելուն ասել է.«Ինչ արած, ուրեմն այդպես էլ պետք է լիներ… Ես չեմ պատրաստվում այն վիճարկել….
Ուրազը նաև չի համաձայնվել ազերի լրագրողի այն կարծիքի հետ,որ Արցախը պատկանում է Ադրբեջանին… Ազերի լրագրողին հատկապես զայրացրել է Ուրազի այն կարծիքը,որ հայերն ու ադրբեջանցիները պետք է իրար հետ ապրեն Արցախում …
Ժամեր անց Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիների դեմ …
Սա առաջին դեպքն է, որ Արցախ են այցելում մի խումբ թուրք գործիչներ…Բաքվում հենց սա են սարսափելի ծանր տանում…Բաքուն միլիոններ է ծախսում հակաարցախյան քարոզչության վրա…Այդ քարոզչությունը տարբեր կերպ է իրականացվում,նույնիսկ օտարերկրացիների են ձերբակալել տալիս,որ վախեցնեն Արցախ այցելողներին…Ու հանկարծ այս ամենից հետո Արցախ են այցելում ազերիների եղբայրները՝ թուրքերը… Բաքվում սա դիտել են որպես հարված թիկունքից…
Հ.Գ.Հիանալի միտք է… Այսուհետ պետք է խրախուսել Թուրքիայի քաղաքացիների այցն Արցախ…»։
Գագիկ Համբարյան