Նախագահների հանդիպումը կնպաստի կողմերի միջեւ վստահության ամրապնդմանը․ Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, որում նշել է, որ Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Նյու Յորքում վերջերս տեղի ունեցած հանդիպումն ու աջակցություն ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է […]