ԼՂ հակամարտությունը չունի ռազմական կարգավորում. Քրիստիան Վիգենին
Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատٳկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) ամփոփել է Ադրբեջան կատարած երկօրյա այցի արդյունքները՝ հատկապես ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, թե Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտությունը ինչ ազդեցություն է գործում տարածաշրջանի բնակիչների վրա:
Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, այս մասին հայտնում է ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքը: Բաքվում Վիգենինը հանդիպել է Ադրբեջանի ﬕ խٳմբ պաշտոնատար անձանց, այդ թվում և խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի, փոխարտգործնախարար Արազ Ազիմովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդաﬓերի, խորհրդարանում ներկայացված կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև հակամարտٳթյան հետևանքով տեղահանվածների հետ:
«Մենք պետք է երբեք չմոռանանք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է դժբախտ պատահարների պատճառ դառնալ. գոյություն ունեցող ստատուս-քվոն պարզապես անընդունելի է: Ես շարունակելուեմ աշխատել՝ այս ողբերգական իրականությունը քաղաքական առաջնորդների օրակարգում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ﬕջազգային հարթակներում»,- ասել է Վիգենինը:
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական կարգավորում՝ իր աջակցությունը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ﬕջնորդական ջանքերին: