22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Բակո Սահակյանը բարձրագույն սպայական կազմի հետ այցելել է մոտոհրաձգային բրիգադ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հանրապետության բարձրաստիճան ղեկավարության եւ պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի ուղեկցությամբ այցելել է Կենտրոնական պաշտպանական շրջանի` սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանն այնտեղ մասնակցել է զորամիավորման հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Նոր նշանակումներ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Կամո Վարդանյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ։

Այս պատկերը մեզ զգոնության, Ադրբեջանին էլ սթափության ուղերձներ է փոխանցում /ֆոտո/

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է 2016-ի ապրիլին խոցված ադրբեջանական ուղղաթիռի բեկորների լուսանկարները ու գրել․ «Ամեն անգամ սահմանագծի այս ուղղությամբ գնալիս 2016 թվականի ապրիլին ճեղքման փորձ կատարած եւ անմիջապես խոցված ադրբեջանական ուղղաթիռի այս աղբակույտն է աչքովս ընկնում: Այս պատկերը մեզ մի տեսակ զգոնության, Ադրբեջանին էլ սթափության ուղերձներ է փոխանցում»։

Սա կլինի վերջին հանդիպումը. Հայկական Ժամանակ

Ամենայն հավանականությամբ՝ այս շաբաթավերջին կամ հաջորդ շաբաթվա մեջ Ռուսաստանի քաղաքներից մեկում՝ գուցե հենց Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ՌԴ նախագահի հովանավորությամբ եւ մասնակցությամբ: Բարձր մակարդակով ղարաբաղյան բանակցություններն ընդհատվել են անցյալ ամառ Սանկտ Պետերբուրգում վերոնշյալ ձեւաչափով հանդիպումից հետո: Եվ չի բացառվում, որ բանակցություններին ռեստարտ տրվի նույն վայրում: Վերլուծաբանները չեն բացառում, որ ՀՀ […]

Եւս մի պատերազմ Հայաստանի դեմ եւ Մոսկվան «հօդս կցնդի». Ժամանակ

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Ալիեւը չի կարող անվերջ փախչել Սարգսյան–Ալիեւ հանդիպումից, իսկ հանդիպման ընթացքում քննարկվելու է հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման հարցը։ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարն այլ հայտարարություն չի էլ անի, եթե նույնիսկ իրավիճակը լինի այլ,եւ իրականում ճիշտ լինեն այն պնդումները, որ անում են ադրբեջանցի պաշտոնյաները։ Ի վերջո, դիմակայությունը նաեւ քարոզչական է, եւ […]

«Բակո Սահակյանն ինձ հանձնարարեց այլևս չխոսել ազատագրված տարածքներից» (տեսանյութ)

«Իրաքյան Քրդստանի և Կատալոնիայի անկախության հանրաքվեներից հետո ակտիվացել են խոսակցությունները՝ որքանով է արցախյան հակամարտությունը առնչվում այս հանրաքվեների հետ, կամ` ինչ կարող է տեղի ունենալ, եթե ճանաչեն անկախություն հռչակած տարածքները, և ինչ կլինի Արցախի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Ըստ վերջինիս՝ շրջանառության մեջ դրված տարածքների հարցը կապ չունի […]

Մարտական հերթապահություն կրող անձնակազմին տրվող սնունդը վերջին տարիներին նկատելի բարելավվել է

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Մարտական հերթապահություն կրող անձնակազմին տրվող սնունդը վերջին տարիներին նկատելի բարելավվել է: Որակյալ սնունդ ապահովելու, ճաշացանկը ըստ անհրաժեշտության փոփոխությունների ենթարկելու համար պաշտպանության բանակում համապատասխան հանձնաժողովի կողմից մարտական դիրքերում հաճախակի ուսումնասիրություններ են իրականացվում՝ հաշվի առնվում զինծառայողների կողմից բարձրացվող առաջարկները: Այս ուղղությամբ անելիքները դեռ շատ են. առաջիկա […]

Ադրբեջանի դեմքը վերջապես պատռվեց (տեսանյութ)

«Այն հանգամանքը, որ Ագրամունտը մի փոքր ուշացած, բայց հրաժարականի դիրքեր ներկայացրեց, սա խոսում է այն մասին, որ այն բեմահարթակը, որտեղ մենք ասելիք ունենք, հաղթանակ տարանք»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ խոսելով ԵԽԽՎ նախագահի փոփոխության մասին: Նա նկատեց, որ ԵԽԽՎ նոր նախագահը՝ Ստելլա Կիրիակիդեսը ներկայացնում է  Կիպրոսը,  և հստակ է, որ նա հակաթուրքական տեսակետներ […]

Ալիեւի շանտաժը . 168 Ժամ

«Օգտվելով մի շարք հարմար հանգամանքներից, Ադրբեջանի նախագահը որոշել է շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը և ժամանակավորապես օրակարգից դուրս բերել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Պատահական չէր, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը հաջորդած ԵԱՀԿ ՄԽ տարա­ծած հայտարարությունից բացակայում էր անդրադարձը վերոնշյալ համաձայնագրերին»,– թերթի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը անդրադառնալով օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի