05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ալիեւի շանտաժը . 168 Ժամ

«Օգտվելով մի շարք հարմար հանգամանքներից, Ադրբեջանի նախագահը որոշել է շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը և ժամանակավորապես օրակարգից դուրս բերել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Պատահական չէր, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը հաջորդած ԵԱՀԿ ՄԽ տարա­ծած հայտարարությունից բացակայում էր անդրադարձը վերոնշյալ համաձայնագրերին»,– թերթի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը անդրադառնալով օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայաարարությանը։

Քաղաքագետը հիշեցրել է, որ վերջերս Ադրբեջանի նա­խագահը Եվրոպային սպառնացել է դուրս գալ Եվրոպայի խորհրդից, ուստի, ըստ նրա, ԵՄ-ն պետք է փորձի ինչ-որ կերպ ժամանակավորապես ճնշել Հայաստանին Ադրբեջանին խորհրդում պահելու և այդ երկրների նկատմամբ վերջին լծակները պահպանելու նպատակով, իսկ դրա համար հարմար աոիթ է ստեղծվել. առաջիկայում Հայաստանը պատրաստվում է ստորագրել համաձայնագիր Եվրոպական միության հետ։ Սակայն, նրա կարծի­քով, երբ հստակ դառնա, թե երբ են հանդիպելու Սարգսյանն ու Ալիևը, Հայաստանի նկատմամբ ճնշումները կմեղմվեն և կսկսվի ճնշում Ադրբեջանի նկատմամբ։ Նրա համոզմամբ, վերջին պահին միջազգային հանրությունն Ադրբեջանին բիլյարդի գնդակի նման անկյուն կմղի։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ