22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Ղարաբաղյան կարգավորում չկա. Սարգսյանի եւ Ալիեւի անելիքը. Ժամանակ

Արցախի հակամարտության կարգավորման գործընթացը առերեւույթ հեր­թական աշխույժ փուլում է, ինչը պայմանավորված է եւ արտահայտվում է նաեւ մի շարք արտաքին զարգա­ցումներով, որոնք առնչվում են թե՛ անմիջականորեն խնդրին, թե տարածաշրջանին եւ թե միջազգային իրադարձություններին։ Առերեւույթ այդ աշխույժ փուլի, այսպես ասած, հանգուցային կետը պետք է դառնա Սարգսյան-Ալիեւ հանդի­պումը։ Կլինի հանդիպում, թե ոչ՝ դեռեւս վերջնականապես հստակ չէ, թեեւ պաշտոնապես […]

Երեւանը ժամանակ չունի, Բաքուն ոչինչ չի կարող անել. Ժողովուրդ

Ռուս քաղաքագետ Ատանիսլավ Տարասովը օրաթերթի հետ զրույցում հարցին, թե ապրիլին ՀՀ-ում սպասվող փոփոխությունները, Սերժ Աարգսյանի պաշտոնավարման ժամկետների ավարտը ազդեցություն կունենան, արդյոք, ԼՂ խնդրի վրա, ասել է, թե կարճ ժամանակով “time out” է սպասվում։ «Կարծում եմ, որ ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում կոնսենսուս է առկա։ Բայց բոլոր կանխատեսումներով ինչպես Էլ դասավորվեն իրադարձություններն իշխանության առումով Ղարաբաղյան հարցն առանձնահատուկ նշանակություն […]

Հայաստանը զիջո՞ւմ է. Ժողովուրդ

Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որեւէ նախապայմանի։ Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկա­նում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»,- Բաքվում կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Հատկանշական է փաստը, որ այս հայտարարություններն Ալիեւն սկսել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցից հետո, երբ […]

Արցախի ԱԳ նախարարը Քալիֆորնիայի նահանգի պատգամավորների հետ քննարկել է Արցախի ճանաչման հարցը

Հոկտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ամերիկյան Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամներին։ Ողջունելով Կալիֆորնիայի խորհրդարանականների այցն Արցախ՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի անկախության սատարմանն ուղղված Կալիֆորնիայի Վեհաժողովի և Սենատի համատեղ բանաձևի ընդունման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը կարևոր ներդրում կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում։  […]

Արցախի ՊԲ հրամանատարը տեղափոխվել է հիվանդանոց

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս տեղեկությունը  Henaran.am-ի  հետ զրույցում հաստատեցին հիվանդանոցից: Հիվանդանոցից տեղեկացնում են, որ Լեւոն Մնացականյանը պլանային ստուգում է անցնում, նա այսօր մնալու է ԲԿ-ում:  

Սա նշանակում է մոտալուտ կործանում

«Ավելի լավ է անվերջ բանակցել քան պատերազմել» մտքի հետ համաձայն չեմ: Կոնկրետ մեր դեպքում տոտալ բլոկադայի պարագայում անվերջ բանակցությունը նշանակում է մոտալուտ կործանում: Կոնկրետ մեր դեպքում պատերազմը նախընտրելի է: Այն պահից, երբ Ադրբեջանը էներգակիրների արտահանման ենթակառուցվածքները ավարտեց, մեզ համար բանակցություններ վարելու իմաստը կորավ: Ունենք երկու տարբերակ՝ կամ պատերազմել ու այդ ենթակառուցվածքները ոչնչացնել, կամ սեփական ենթակառուցվածք […]

«Մեծ փողերը ենթադրում են մեծ քաղաքականություն»

Ճշմարտությունը միակն է, և այն ասում է, որ մեծ քաղաքականությունը մեծ փողեր է, և մեծ փողերը ենթադրում են մեծ քաղաքականություն։ Սա երբեք չեն գիտակցել կամ, ավելի ճիշտ, գիտակցել են մեր բոլոր կառավարությունները, սակայն այդ գումարները յուրացնելու համար նրանք հարկադրված էին ձևացնել, որ երկրի բյուջեն չունի այդ մեծ փողերը։ Եթե մեր կառավարությունը չունի այդ մեծ փողերը, […]

Հրաժարվեց մանդատից

Հոկտեմբերի 6-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը, ստորագրել է արձանագրություն՝ թիվ 6 ընտրատարածքից ընտրված Իվան Խորենի Ավանեսյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին: Արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ նախագահ […]

Ալիեւը կորցնելու ոչինչ չունի՝ վա բանկ է գնում. Ժամանակ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում ընդունելով Եվրամիության խորհրդի անվտանգության եւ հարեւանության քաղաքականության Կոմիտեի պատվիրակությանը՝ արել է մի քանի ուշագրավ հայտարարություն, որոնք կապված են Ղարաբաղյան խնդրի ու Եվրոպայի խորհրդին Ադրբեջանի անդամակցության հետ: Ալիեւը դժգոհություն է հայտնել Եվրոպայից Ադրբեջանին չաջակցելու եւ հակառակը՝ Հայաստանին ցուցաբերվող քաղաքական աջակցության համար՝ ղարաբաղյան խնդրում: Ալիեւը հայտարարել է, որ իրենք Եվրոպայի խորհրդին անդամակցում […]

Արայիկ Հարությունյանը Հացի գյուղում մասնակցել է ջրագծի բացման արարողությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 5-ին Մարտունու շրջանի Հացիգյուղում մասնակցել է Շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի և Արցախի կառավարությանհամաֆինանսավորմամբ կառուցված խմելու ջրի խողովակաշարի բացման հանդիսավոր արարողությանը:   Ողջունելով ներկաներին՝ Ա. Հարությունյանը իր խոսքում կարևորել է «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի և «SPFA»ֆրանսիական բարեգործական կազմակերպության գործունեությունը՝ Արցախի գյուղերի ջրամատակարարման խնդիրներըլուծելու գործում: Նա նշել է, որ համայնքները խմելու ջրով ապահովելը մշտապես գտնվում է պետական հոգածությաններքո, և ուրախալի է, որ այդ գործում ակտիվ մասնակցություն են ունենում նաև բարեգործական կազմակերպությունները­:Արայիկ Հարությունյանը խորհրդանշական է համարել պատմական Հացի գյուղի ջրագծի կառուցումը՝ հատկապես հաշվիառնելով այն հանգամանքը, որ այնտեղ է գտնվում հայտնի «Անահիտի աղբյուրը»:   Նշենք, որ «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամը ստեղծվել է Ժակ և Դանիել Մարտենների կողմից՝ ի հիշատակ նրանց որդու:Հիմնադրամը շուրջ 10 տարում համաֆինանսավորել է Արցախի 12 բնակավայրերի ջրագծերի կառուցման աշխատանքները՝բարերար Ժակ Մաթոսյանի ակտիվ աջակցությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի