25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը զիջո՞ւմ է. Ժողովուրդ

Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որեւէ նախապայմանի։ Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկա­նում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»,- Բաքվում կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Հատկանշական է փաստը, որ այս հայտարարություններն Ալիեւն սկսել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցից հետո, երբ վերջիններս հայտարարեցին, թե երկու երկրների նախագահները պատ­րաստակամ են վերսկսել խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունները։

Թե ինչ նախապայմանների մասին է ակնարկում Ալիեւը, դժվար չէ ենթադրել, նա­խորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին շփման գծում մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ։ Այս ողջ ընթացքում Հա­յաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է գնալ այդ քայլին՝ փոխարենը ամենատարբեր ատյաններից Ադրբեջանին մեղադրելով բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու մեջ։

Այդ հարցը եւ այս տարվա հուլիսին Բրյուսելում Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ հանդիպումների ժամանակ բարձրացրել էր ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էլ իրենց հայտարարություններում Ադրբեջանին մշ­տապես հիշեցրել են պայմանավորվածությունները կատարելու մասին։ Բայց ապարդյուն։ Ադրբեջանը հակառակ իր իսկ խոստումների՝ որեւէ քայլ չարեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու ուղղությամբ։

Պարզ էր նաեւ նրանց այդ պահվածքի պատճառը, եւ այդ մասին այս տարվա հուլիսին «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում բավական ան­կեղծ խոսել էր Սերժ Սարգսյանը՝ նշելով. «Իհարկե, իրենք ունեն իրենց բացատրությունը, եւ Ադրբեջանի ղեկավարությունն իրենց՝ այդ քայլին չգնալը բացատրում է նրանով՝ քանի որ հայկական կողմը չի գնում զիջումների, եւ եթե ստեղծվում են այդ մեխանիզմները, նշանակում է՝ այդ մեխանիզմները կնպաստեն ստատուս-քվոյի հավերժականացմանը։ Նրանց մոտեցումներն այդպիսին են, դրա համար այդ պրոցեսը փակուղի է մտել, ձգձգվում է։

Ամեն անգամ Մինսկի խմբի համանախա­գահներն այդ պահանջները ներկայացնում են, եւ ամեն անգամ Ադրբեջանն ինչ-որ մի պատրվակով հրաժարվում է»։

Ու հիմա, երբ Ադրբեջանի նախագահը խոսում է բանակցային գործընթացն առանց նախապայմանների վերսկսելու մա­սին, նշանակում է՝ Հայաստանն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են որոշել հրաժարվել շփման գծում մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններից՝ այդպես փորձելով խթանել բանակցային գործընթացը։

Պատահական չէ, որ այս տարվա սեպտեմբերի 24-ին Նյու-Յորքում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո տարածվւսծ հաղորդազրության մեջ արդեն որեւէ բառ ասված չէր Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին։ Ըստ ԵԱՀԿ ՄԽ համանախագահերի տարածած հաղորդագրության՝ «խորհրդակցությունների հիմնական նպատակը հակամարտության գոտում ներկայիս իրավիճակը քննարկելն էր, բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղիներ գտնելը եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպում նախապատրաստելը»:

Նկատենք, որ ՀՀ իշխանությունները երեկ այդպես էլ չմեկնաբանե­ցին Ալիեւի հայտարարություններն ու չհստակեցրին՝ Հայաստանն ի՞նչ նախապայմաններից է հրաժարվել, եւ արդյո՞ք սա նշանակում է, որ չեղարկվել են Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բեր­ված պայմանավորվածությունները։ Համենայն դեպս, սա այն դեպքն է, երբ ՀՀ իշխանությունները պետք է ազնիվ գտնվեն ու պարզաբանումներ տան, որքան էլ ամենը անցանկալի լինի։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ