22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Մեքսիկայի պատգամավորները՝ Արցախի Ազգային ժողովում

Մեքսիկական Միացյալ Նահանգների պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակության անդամներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բրավոն, Կառլոս Էռնանդես Միրոն Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ հոկտեմբերի 24-ին հյուրընկալվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովում: Հյուրերին ընդունել է Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ով նշել է որ Արցախի Հանրապետությունը շահագրգռված է բարեկամական հարաբերություններ […]

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդի աշխատանքն այնքան կարեւոր է, որ առանձին հաստիք է պահանջում»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդի աշխատանքն այնքան կարեւոր է, որ առանձին հաստիք է պահանջում: «Ամերիկայի Ձայն»-ին այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն՝ մեկնաբանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Քորքերի կողմից հրապարակված պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նամակը: Նամակում ԱՄՆ-ի պետքարտուղարն այլ նախաձեռնությունների հետ մեկտեղ առաջարկում էր նաեւ Մինսկի խմբում ամերիկյան […]

Ադրբեջանն Արցախ այցելած CNN-ի հաղորդավարին կներառի «սև ցուցակում»

CNN հեռուստաընկերության հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը Արցախ այցելելու պատճառով կներառվի Ադրբեջանի «սև ցուցակում»: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, հեղինակավոր CNN  հեռուստաընկերության թղթակից Էնթոնի Բուրդենն այցելել է Հայաստան և Արցախ՝  իր «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ռեպորտաժ պատրաստելու համար: Բուրդենը հարցազրույցներ է […]

Հայկական ազգային ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն Բակո Սահակյանի նստավայրում

Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել հայկական ազգային ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանին եւ «Մեգերյան Կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանին՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, ընդգծելով, որ նման ձեռնարկումների միջոցով մեր պատմամշակութային ժառանգությունը ոչ միայն ներկայացվում է մեր հանրությանն ու […]

«Ադրբեջանը հավակնություններ ունի այսօրվա Հայաստանի տարածքների հանդեպ»

«Մենք պետք է հստակեցնենք` այժմ չկան բանակցություններ արցախյան հարցի շուրջ. ցավոք, երբեմն մեր մամուլում  հնդիպումները նույնացնում են բանակցությունների հետ, բայց իրականում դրանք լրիվ տարբեր բաներ են: Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Արցախը բանակցային սեղանի շուրջ չնստի», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը:  Վերջինս շեշտեց` Ադրբեջանը հասավ նրան, […]

Ստիպված ենք գլուխը պոկել. Հայկական Ժամանակ

Ժնեւի հանդիպումից մի քանի օր անց արցախա– ադրբեջանական շփման գծում լարվածությունը մե­ծանում է։ Երեկ Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ նախօրեին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ժնեւում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի […]

Զոհեր կան, հրթիռակոծվում են հայկական դիրքերը. ինչպես կարձագանքի Երեւանը. Ժամանակ

 Արցախի պաշտպանության բանակը տեղեկություն է հայտնել, որ ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է հինգ արկ և մեկ «Սպայկ» տիպի հակատանկային հրթիռ: Զոհ և վիրավոր չկա, հայկական կողմն էլ ձեռնպահ է մնացել պատասխանից, բայց հայտարարում է, որ շարունակելու դեպքում Ադրբեջանին տրվող պատասխանը լինելու է ցավոտ և անհամարժեք: Ադրբեջանական կողմը տևական ժամանակ՝ մի քանի ամիս, ձեռնպահ […]

«Այդ անօդաչու թռչող սարքերը կարող են հայտնվել եղբայր Ալիևի մոտ, ապա կիրառվել ՀՀ-ի ու Արցախի դեմ»

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը հոկտեմբերի 22-ին հայտտարարել է այն մասին, որ այդ երկրում զանգվածային արտադրության   է   դրվել տեղական արտադրության Alpagu («Ալփագու») մահապարտ  անօդաչու թռչող սարքը։  Թուրքիան նման քայլի գնացել է այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ն մերժել է նման ԱԹՍ-ներ վաճառել․ այս մասին   գրում է razm.info կայքը՝ հղում անելով Թուրքիայի ՊԱԳՎ ղեկավարի հայտարարությանը: Թուրքիան «ԱԼփագու» մահապարտ […]

Ադրբեջանի զինուժը կիրառել է «Սպայկ» հրթիռներ եւ ականանետեր, ցավոտ է լինելու. Արցախի ՊԲ (տեսանյութ)

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և <<ՍՊԱՅԿ>> տիպի մեկ հակատանկային հրթիռ: Կատարվածը փաստում է, որ, ինչպես […]

Արայիկ Հարությունյանը Մարտակերտում և Մարտունիում աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին և 20-ին,Մարտակերտ և Մարտունի քաղաքներում, նշված շրջանների համայնքների ղեկավարների,գյուղատնտեսության պատասխանատուների և խոշոր հողագործների մասնակցությամբ, անցկացրել էաշխատանքային խորհրդակցություններ՝ գյուղատնտեսական աշխատանքների և տեղականինքնակառավարման բնագավառի բարեփոխումների շուրջ: Խորհրդակցությունների ընթացքում պետնախարարին զեկուցվել են գյուղատնտեսական ընթացիկաշխատանքների, առկա խնդիրների ու անցնող տարում գրանցված ցուցանիշների մասին: Ա. Հարությունյանըբավարար է գնահատել ներկայացված արդյունքները և մանրամասն անդրադարձել ոլորտումիրականացվելիք ծրագրերին, որոնք ամրագրված կլինեն գյուղատնտեսության զարգացման հայեցակարգում: «Գալիք տարվա ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնելու ոռոգովի տարածքների ծավալներիմեծացմանը: Այդ նպատակով զգալի ֆինանսական միջոցներ են նախատեսվում ինչպես պետական, այնպես էլմասնավոր և բարեգործական աղբյուրներից: Զուգահեռ դրան, այս ուղղությամբ առաջնահերթությունը տալուենք կաթիլային եղանակով ոռոգմանը, որի համար պետական աջակցություն ենք տրամադրելուայգեգործներին՝ և՛ դրամաշնորհի, և՛ փոխառության տեսքով»,- ասել է պետնախարարը: Ա. Հարությունյանը անդրադարձել է նաև անասնապահության փակ պահվածքի, ցանքաշրջանառության ևգյուղամերձ տարածքների մշակման հետ կապված մի շարք խնդիրների: Նա կարևորել է տեղականինքնակառավարման մարմինների ակտիվ դերակատարությունը դրանց լուծման հարցում: Խոսելով ներշրջանային ճանապարհների բարեկարգման և վերահսկողության մասին՝ պետնախարարը նշել է,որ շուտով շրջանների վարչակազմերին համապատասխան տեխնիկական հնարավորություններ են տրվելու,որպեսզի տեղական իշխանությունների միջոցով առկա խնդիրները ժամանակին և արդյունավետ լուծումստանան: Խորհրդակցություններից հետո, Ա. Հարությունյանը այցելել է Մարտակերտի չրերի գործարան, իսկՄարտունիում՝ ծխախոտի չորանոց՝ դրանց ընթացիկ աշխատանքներին և արտադրական պայմաններինծանոթանալու նպատակով: Պետնախարարն ընդգծել է պետական աջակցությամբ ստեղծվածձեռնարկությունների կարևորությունը՝ տեղերում, ընդհանուր առմամբ, շուրջ 100 մշտական ու սեզոնայինաշխատատեղ ապահովելու գործում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի