15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արայիկ Հարությունյանը Մարտակերտում և Մարտունիում աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին և 20-ին,Մարտակերտ և Մարտունի քաղաքներում, նշված շրջանների համայնքների ղեկավարների,գյուղատնտեսության պատասխանատուների և խոշոր հողագործների մասնակցությամբ, անցկացրել էաշխատանքային խորհրդակցություններ՝ գյուղատնտեսական աշխատանքների և տեղականինքնակառավարման բնագավառի բարեփոխումների շուրջ:

Խորհրդակցությունների ընթացքում պետնախարարին զեկուցվել են գյուղատնտեսական ընթացիկաշխատանքների, առկա խնդիրների ու անցնող տարում գրանցված ցուցանիշների մասին: Ա. Հարությունյանըբավարար է գնահատել ներկայացված արդյունքները և մանրամասն անդրադարձել ոլորտումիրականացվելիք ծրագրերին, որոնք ամրագրված կլինեն գյուղատնտեսության զարգացման հայեցակարգում:

«Գալիք տարվա ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնելու ոռոգովի տարածքների ծավալներիմեծացմանը: Այդ նպատակով զգալի ֆինանսական միջոցներ են նախատեսվում ինչպես պետական, այնպես էլմասնավոր և բարեգործական աղբյուրներից: Զուգահեռ դրան, այս ուղղությամբ առաջնահերթությունը տալուենք կաթիլային եղանակով ոռոգմանը, որի համար պետական աջակցություն ենք տրամադրելուայգեգործներին՝ և՛ դրամաշնորհի, և՛ փոխառության տեսքով»,- ասել է պետնախարարը:

Ա. Հարությունյանը անդրադարձել է նաև անասնապահության փակ պահվածքի, ցանքաշրջանառության ևգյուղամերձ տարածքների մշակման հետ կապված մի շարք խնդիրների: Նա կարևորել է տեղականինքնակառավարման մարմինների ակտիվ դերակատարությունը դրանց լուծման հարցում:

Խոսելով ներշրջանային ճանապարհների բարեկարգման և վերահսկողության մասին՝ պետնախարարը նշել է,որ շուտով շրջանների վարչակազմերին համապատասխան տեխնիկական հնարավորություններ են տրվելու,որպեսզի տեղական իշխանությունների միջոցով առկա խնդիրները ժամանակին և արդյունավետ լուծումստանան:

Խորհրդակցություններից հետո, Ա. Հարությունյանը այցելել է Մարտակերտի չրերի գործարան, իսկՄարտունիում՝ ծխախոտի չորանոց՝ դրանց ընթացիկ աշխատանքներին և արտադրական պայմաններինծանոթանալու նպատակով: Պետնախարարն ընդգծել է պետական աջակցությամբ ստեղծվածձեռնարկությունների կարևորությունը՝ տեղերում, ընդհանուր առմամբ, շուրջ 100 մշտական ու սեզոնայինաշխատատեղ ապահովելու գործում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ