10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայկական ազգային ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն Բակո Սահակյանի նստավայրում

Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել հայկական ազգային ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանին եւ «Մեգերյան Կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանին՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, ընդգծելով, որ նման ձեռնարկումների միջոցով մեր պատմամշակութային ժառանգությունը ոչ միայն ներկայացվում է մեր հանրությանն ու աշխարհին, այլեւ պահպանվում ու զարգանում է: 
Երկրի ղեկավարի խոսքով՝ այս գեղեցիկ գորգերի պատրաստումը քրտնաջան աշխատանք է, որում ներգրավված է մեծ, համախմբված եւ հայրենասեր թիմ:
Բակո Սահակյանը նշել է, որ այդ աշխատանքը մնայուն է եւ ծառայելու է մեր ժողովրդին տասնամյակներ շարունակ՝ որպես ազգային պատմամշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս: 
Նույն օրը Նախագահը հյուրերի հետ քննարկել է Արցախում գորգագործության զարգացմանը վերաբերող հարցեր եւ այս գործում կարեւորել «Մեգերյան Կարպետ»-ի պես հայտնի ընկերությունների հետ փոխգործակցությունը:
Միջոցառմանը եւ հանդիպմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ