23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

ԼՂՀ հարցի շուրջ Էրդողանի ակնարկը Պուտինին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ղարաբաղյան կոնֆլիկտի բանալին գտնվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքերում, ու եթե նա ցանկանա, շատ հեշտությամբ հարցը կարող է ստանալ իր լուծումը։ Հաշվի առնելով, թե Թուրքիան ինչ դիրքորոշում է որդեգրել այս հարցում (ակնհայտ պրոադրբեջանական), սա կարելի է որոշակի ճնշում համարել, որ գործադրում է Թուրքիայի նախագահը Ռուսաստանի նախագահի […]

Արցախի քրեակատարողական հիմնարկից դատապարտյալը փախուստի է դիմել

Նոյեմբերի 2-ին ժամը 16։30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկից փախուստի է դիմել ԼՂՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման համար դատապարտված¸ 1999թ ծնված Գեղամ Սամվելի Սարգսյանը։ Արցախի ՔԿՎ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գեղամ Սարգսյանի արտաքին նշաններն են. հասակը՝ 175սմ, միջին կազմվածքի¸ գլուխը՝ օվալաձև, հաստավուն ունքերով և սև աչքերով։ Հագին եղել […]

Ղարաբաղյան գործարքի նոր առաջարկ Պուտինին. Ժամանակ

Անցած օրերին Բաքվում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություններ է արել նաև ԼՂ խնդրի վերաբերյալ: Այն, որ պաշտոնական Անկարան ամբողջովին սատարում է Բաքվի ղարաբաղյան քաղաքականությանը՝ թերևս նորություն չէ և չարժե ևս մեկ անգամ կրկնել հերթապահ նախադասությունները, որոնք Ադրբեջանի մայրաքաղաքում հնչեցրել է Թուրքիայի նախագահը: Սակայն ուշագրավ է, որ Էրդողանը երեկ կրկին ասել է, որ առաջիկայում […]

Արցախի խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են գերմանացի պատգամավորի հետ

Նոյեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները հյուրընկալել են Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի պատգամավոր, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լարս Պատրիկ Բերգին, ով նախօրեին Ստեփանակերտ է ժամանել Գերմանիայում  Արցախի Հանրապետության  մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի ուղեկցությամբ: Գերմանացի պատգամավորը հետաքրքրվել է Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի դասավորվածության և գաղափարական ուղղվածության մասին, ինչպես նաև որոշակի տեղեկատվություն […]

Պետք չէ նմանեցնել արցախյան ու Կատալոնիայի անկախության հարցերը

«Ես ավելի քան համոզված եմ, որ արցախյան հիմնախնդիրը Կատալանիայի և նմանատիպ այլ հարցերի հետ առնչություն չունի: Արցախի հարցը, եթե նմանություն ունի, ուրեմն խորհրդային նախկին հանրապետությունների հետ: Այն անջատվել է խորհրդային միությունից բոլոր միջազգային օրենքների հիման վրա՝ չհակասելով գործող խորհրդային միության Սահմանադրությանը»,-այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ զուգահեռներ անցկացնել […]

Բակո Սահակյանի մոտ քննարկվել են 2018թ. պետբյուջեի ձևավորմանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին խորհրդակցություն է անցկացրել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են օրենսդիր եւ գործադիր իշխանության թեւերի միջեւ փոխգործակցությանը եւ 2018 թվականի պետական բյուջեի ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր:  Նախագահ Սահակյանն ընդգծել է իշխանության թեւերի միջեւ համագործակցության արդյունավետության շարունակական բարձրացման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ակնկալում է բյուջեի քննարկումների անցկացումն ակտիվ […]

Երկուսն էլ ցավոտ

«Ասում ենք՝ Արցախի խնդրի լուծումը ցավոտ է լինելու։ Համաձայն եմ։ Իմ պատկերացմամբ երկու լուծում կա, ու, այո, երկուսն էլ ցավոտ։ Մեկը բանակցային լուծումն է, մի բան հանձնելու- մի բան վերցնելու՝ այսօրվա քննարկվող փաթեթը։ Ինչ-որ բան հանձնելն, իհարկե, ցավոտ է։ Մյուս լուծումը ոչ մի բան էլ չհանձնելն է, այսօրվա պես շարունակելն է, խնդիրը սերնդեսերունդ փոխանցելը։ Սա […]

Անմիջապես կտապալեն. Ժամանակ

Ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը, անդրադառնալով օրերս Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Արցախի հարցում ցավոտ լուծում է լինելու, նշել է. «Եթե Հայաստանը սկսի միակողմանիորեն ինչ-որ տարածքներ հանձնել, ապա կհայտնվի անպաշտպան վիճակում՝ այդ թվում ելնելով երկրի ներքին իրադրությունից, որովհետեւ եթե Հայաստանի իշխանությունը հանձնի այդ տարածքները, կարող է անմիջապես տապալվել։ Հայաստանում կան բավական լուրջ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ, որոնք […]

Ղարաբաղի հարցը արնահոսող վերք է մեզ համար. Էրդողան

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալութան թուրքական ծառայությանը: Թուրքական «Superhaber» լրատվամիջոցը, հղում անելով այդ հարցազրույցին, նշում է, որ Էրդողանը, խոսելով բազմաթիվ հարցերի մասին, անդրադարձել է  նաև ղարաբաղյան հիմնախնդրին: Պատասխանելով ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին՝ մասնավորապես ասել է . «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար  արնահոսող […]

Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունն ունի անհրաժեշտ ներուժ. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը պետական պարգեւներ է հանձնել համակարգի մի խումբ ծառայողների եւ հանդես եկել ելույթով: Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ համակարգի առջեւ դրված են կարեւոր խնդիրներ, եւ դրանց հաջող ու արդյունավետ լուծումը կառույցի ղեկավարներից ու ողջ անձնակազմից պահանջում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի