23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱՐՑԱԽ

Էրդողանը վերահաստատել է, որ ցանկանում է Ղարաբաղի հարցը քննարկել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան մեկնելուց առաջ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խոսել է այն հարցերի մասին, որոնք կքննարկվեն Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան նպատակ ունի Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 100 մլրդ դոլարի: Թուրքիայի նախագահի խոսքերով՝ դրա համար Թուրքիան ամեն հնարավոր […]

Արցախում ամուսնությունների թիվն աճել է

  Արցախում ամուսնությունների թիվն աճել է:  Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրել են ԱՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմնից՝ հավելելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ամուսնությունների թիվն աճել է 51-ով, կամ ավելի քան 7 տոկոսով: Ամենաշատ ամուսնությունները գրանցվել են Ստեփանակերտում՝ 321, նախորդ տարվա 275-ի փոխարեն, իսկ շրջաններից՝ Մարտակերտում՝ 109, 2016 թվականի նույն ժամանակահատվածի՝ […]

Հավաք-խորհրդակցություն Արցախի ՊՆ-ում. եղել են բացթողումներ

Արցախի պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ նոյեմբերի 9-ին անց է կացվել հավաք-խորհրդակցություն՝ նվիրված ընթացիկ տարվա հոկտեմբերի ընթացքում բանակի ԱՀՏԱ ոլորտում կատարված եւ առաջիկա ամիսներին նախատեսված աշխատանքների քննարկմանը, որին ներկա էին ՊԲ-ի, միավորումների եւ զորամասերի բարոյահոգեբանական ապահովման ոլորտի սպաները, ինչպես նաեւ սերժանտական խորհուրդների նախագահներն ու մարտական հերթապահությունում […]

Արցախում վաղուց է այդպես, որևէ տարկետման իրավունք չկա. Աշոտ Ղուլյան

«Արցախում վաղուց է այդպես, որևէ տարկետման իրավունք չկա: Մենք չպիտի գնանք հակադրության` գիտությո՞ւնն է կարևոր, թե՞ անվտանգությունը: ՀՀ-ում անպայման կգտնեն հարցի ճիշտ լուծումը»,-այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով Երևանում տարկետման իրավունքի վերացման դեմ ընթացող դասադուլին: Նա նաև հավելեց, որ 18 տարին լրանալուց հետո ծառայում են նաև պաշտոնյաների […]

Երիտասարդական տոների մեկնարկը տրվեց Արցախում

«Մշակութային օրեր Արցախում» ծրագրով մեկնարկեցին երիտասարդական տոներին նվիրված միջոցառումները: Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային օրը, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոնը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ուսանողական խորհրդի կողմից իրականացված ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-ին  արցախցի ուսանողներին և զինծառայողներին իր «Ընտանիքս ճամպրուկում» մոնո ներկայացմամբ Ստեփանակերտում հյուրընկալվեց ՀՀ  վաստակավոր […]

«Այդ խնդրի տերը ղարաբաղցին է, խնդիրն ուրիշ տեր չունի»

«Արցախի ճանաչման հարցը մեր ամենագլխավոր նպատակն է: Ինչպե՞ս հասնել դրան: Դրան հասնելու ամենալավ ճանապարհը կլիներ այն, որ բոլոր երկրները ճանաչեին Արցախը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Սակայն ստեղծված բանակցային ձևաչափն այդ գործընթացը դեռ չի հասունացրել: Ի՞նչ անել այս պահին. միջազգայնացնել Արցախն ըստ ճյուղերի, ինստիտուտների, Արցախը ներառել տարաբնույթ […]

«Արցախցիների համար նորություն չէ, որ Ադրբեջանը խախտում է ձեռքբերված պայմանավորվածությունները»

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը քաղաքական լուծումների չի գնում, նա չունի այն կեցվածքը, որ խաղաղ ճանապարհով լուծումներ առաջարկի: Գուցե ճշմարիտ են նրանք, ովքեր գտնում են, որ բանակցություններին մեր մասնակցության ճանապարհը պատերազմն է, բայց ես կարծում եմ, որ գոյություն ունի քաղաքական մշակույթ, որին պետք է հետևեն և Հայաստանը, և Ադրբեջանը»,- այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում […]

Արցախի և Ադրբեջանի քաղաքական, արժեքային իրավիճակները լրիվ անհամեմատելի են. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համոզված է՝ Արցախյան խնդիրն առնչություն չունի ո՛չ կատալոնական, ո՛չ Ղրիմի, ո՛չ էլ Հարավային Օսիայի խնդիրների հետ: «Սա լրիվ այլ խնդիր է»,-այսօր խորհրդարանում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ այս մասին ասաց նա: «Հայկական  կողմը պետք է կարողանա բոլոր հարթակներում հասկացնել, որ Արցախի Հանրապետությունը ԽՍՀՄ-ից անջատվել […]

Վերջին մեկ տարվա քննարկումների բովանդակությունը ցույց է տալիս որոշակի նոր տրամադրություններ

«Մենք գնահատում ենք ՀՀ ԱԺ մեր գործընկերների ջանքերը՝ միջազգային խորհրդարանական կառույցներում հայկական կողմերի դիրքորոշումները պատշաճ ներկայացնելու, Ադրբեջանի իշխանությունների կողմից խնդրի էությունը խեղաթյուրող և կողմնակալ ձևակերպումների ու նախաձեռնություններին դիմակայելու ուղղությամբ»,-այսօր խորհրդարանում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ ասաց ԱԺ Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ […]

Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տնօրինողը. Արա Բաբլոյան

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի մասնակիցներին ողջունեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:  «Բազմիցս է ասվել, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, սակայն Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տնօրինողը: Որևէ ատյան, որևէ ձևաչափով չի կարող ընդունել այնպիսի որոշում, որն անընդունելի կլինի Արցախի ժողովրդի համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի