12 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հավաք-խորհրդակցություն Արցախի ՊՆ-ում. եղել են բացթողումներ

Արցախի պաշտպանության բանակի շտաբի նիստերի դահլիճում ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ նոյեմբերի 9-ին անց է կացվել հավաք-խորհրդակցություն՝ նվիրված ընթացիկ տարվա հոկտեմբերի ընթացքում բանակի ԱՀՏԱ ոլորտում կատարված եւ առաջիկա ամիսներին նախատեսված աշխատանքների քննարկմանը, որին ներկա էին ՊԲ-ի, միավորումների եւ զորամասերի բարոյահոգեբանական ապահովման ոլորտի սպաները, ինչպես նաեւ սերժանտական խորհուրդների նախագահներն ու մարտական հերթապահությունում առավել աչքի ընկած դիրքի ավագները:

Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ զեկուցելով հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին՝ սերժանտական խորհուրդների նախագահները ներկայացրել են ոչ միայն արձանագրված հաջողությունները, այլեւ այն թերացումներն ու բացթողումները, որոնց ուղղությամբ նախատեսում են իրականացնել միասնական ու համակարգված աշխատանք:

Խորհրդակցության երկրորդ հատվածում ոլորտի սպայակազմի հետ քննարկվել եւ հաշվետվության տեսքով ներկայացվել են աշխատանքների այն համալիրը, որոնք կատարվել եւ նախատեսվում են իրականացնել առաջիկա ամիսներին:

Խորհրդակցության ավարտին, ի մի բերելով հնչեցված զեկույցներն ու քննարկումների արդյունքները, գեներալ-մայոր Վ. Բալայանը առաջիկա անելիքների վերաբերյալ ներկաներին տվել է մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ