28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Արցախցիների համար նորություն չէ, որ Ադրբեջանը խախտում է ձեռքբերված պայմանավորվածությունները»

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը քաղաքական լուծումների չի գնում, նա չունի այն կեցվածքը, որ խաղաղ ճանապարհով լուծումներ առաջարկի: Գուցե ճշմարիտ են նրանք, ովքեր գտնում են, որ բանակցություններին մեր մասնակցության ճանապարհը պատերազմն է, բայց ես կարծում եմ, որ գոյություն ունի քաղաքական մշակույթ, որին պետք է հետևեն և Հայաստանը, և Ադրբեջանը»,- այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արզիկ Մխիթարյանը:
Հարցին, թե ինչպես կարող է Արցախը հայտնվել բանակցությունների սեղանին, արդյոք միակ ճանապարհը պատերա՞զմն է, Մխիթարյանը պատասխանեց, որ արցախցիները միշտ էլ պատրաստ են պատերազմի:

Դիտարկմանը, որ հիմա Իլհամ Ալիևի դիմաց Սերժ Սարգսյանն է նստում, իսկ 2018թ.-ի ապրիլից հետո հայտնի չէ, թե ով է նստելու, արդյոք Արցախում տեսնո՞ւմ են բանակցող մեկ այլ անձի, Արզիկ Մխիթարյանը պատասխանեց. «Արցախում չեն զարմանում, երբ Ալիևը նստում է Սերժ Սարգսյանի դիմաց, նայում է նրա աչքերին, պայմանավորվածություններ են  ձեռքբերում, բայց մի քանի օր անց սահմանին կրկնվում է նույնը, սա աննորմալ երևույթ է»:

 
Նա նշեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ժնևյան հանդիպումը դրա վկայությունն էր, որովհետև կողմերը համաձայնեցին չխախտել հրադադարի ռեժիմը, բայց Ադրբեջանի գործողությունների արդյունքում սահմանային լարվածության աճ գրանցվեց, ունեցանք զոհեր:

«Արցախցիների համար նորություն չէ, որ Ադրբեջանը խախտում է ձեռքբերված պայմանավորվածությունները: 25 տարի է մենք վկա ենք այս իրողությանը: Ադրբեջանը չունի քաղաքական այն կամքը, որ եթե նստել են բանակցությունների սեղանին, երկու նախագահներով որոշումներ են կայացրել, պահպանեն այդ որոշումը: Դա անընդունելի քաղաքական դիրքորոշում է, մենք դատապարտում ենք այն»,- ասաց Արզիկ Մխիթարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ