28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արցախում վաղուց է այդպես, որևէ տարկետման իրավունք չկա. Աշոտ Ղուլյան

«Արցախում վաղուց է այդպես, որևէ տարկետման իրավունք չկա: Մենք չպիտի գնանք հակադրության` գիտությո՞ւնն է կարևոր, թե՞ անվտանգությունը: ՀՀ-ում անպայման կգտնեն հարցի ճիշտ լուծումը»,-այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով Երևանում տարկետման իրավունքի վերացման դեմ ընթացող դասադուլին:

Նա նաև հավելեց, որ 18 տարին լրանալուց հետո ծառայում են նաև պաշտոնյաների որդիները և ծառայությունից ազատվում են միայն առողջական խնդիրների պատճառով: 

Անդրադառնալով ՀՀ նախագահի արտահայտած այն մտքին, որ արցախյան հակամարտության հարցում ցավոտ լուծում է լինելու և չի կարող առանց փոխզիջումների լինել՝ նա նկատեց.

«Իմ խորին համոզմամբ՝ մենք այսօր շատ հեռու ենք այդ փուլից, որովհետև այն, ինչ այսօր ունենք բանակցային գործընթացում, ցույց է տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն հեռու է, այլ նույնիսկ ցանկություն չունի կոնկրետ լուծումների գնալ», – նշեց Ղուլյանը:

Նրա խոսքով՝ բանակցային գործընթացը պետք է շարունակել, բայց չի կարող այնպես լինել, որ միայն մի կողմը պատրաստ լինի զիջումների:

«2016-ի ապրիլից հետո շատ ավելի ճիշտ ենք պակերացնում մեր անվտանգության համակարգերի բոլոր բաղադրիչները: Մենք այսօր այդ պաշարը որևէ բանով չենք կարող թուլացնել», – նկատեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ