10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Վերջին մեկ տարվա քննարկումների բովանդակությունը ցույց է տալիս որոշակի նոր տրամադրություններ

«Մենք գնահատում ենք ՀՀ ԱԺ մեր գործընկերների ջանքերը՝ միջազգային խորհրդարանական կառույցներում հայկական կողմերի դիրքորոշումները պատշաճ ներկայացնելու, Ադրբեջանի իշխանությունների կողմից խնդրի էությունը խեղաթյուրող և կողմնակալ ձևակերպումների ու նախաձեռնություններին դիմակայելու ուղղությամբ»,-այսօր խորհրդարանում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ ասաց ԱԺ Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ վերջին մեկ տարվա քննարկումների բովանդակությունը ցույց է տալիս որոշակի նոր տրամադրություններ հայտնելու առկայության մասին:

Աշոտ Ղուլյանը շեշտեց, որ չնայած պետական կառավարման տարբերություններին այս ոլորտում համատեղ քննարկումների անհրաժեշտություն կա:« Այս հարթակը ոչ միայն հնարավորություն է օրենսդրական փորձի փոխանակման տեսանկյունից, այլ նաև յուրահատուկ խողովակ է մեզ համար ինչպես տարբեր երկրների խորհրդարանականների հետ կապեր հաստատելու, այնպես էլ միջազգային խորհրդարանական ամբիոնից Արցախի դիրքորոշման մասին բարձրաձայնելու համար»,եզրափակեց Արցախի ԱԺ նախագահը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ