29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ղարաբաղի հարցը արնահոսող վերք է մեզ համար. Էրդողան

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալութան թուրքական ծառայությանը:

Թուրքական «Superhaber» լրատվամիջոցը, հղում անելով այդ հարցազրույցին, նշում է, որ Էրդողանը, խոսելով բազմաթիվ հարցերի մասին, անդրադարձել է  նաև ղարաբաղյան հիմնախնդրին:

Պատասխանելով ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին՝ մասնավորապես ասել է .

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար  արնահոսող վերք է, ինչպես և Ադրբեջանի համար: Քանի դեռ Հայաստանի կողմից վերջ չի դրվել Ադրբեջանի հողերի օկուպացմանը, այս խնդիրը չի լուծվի: Օկուպացմանը պետք է անհապաղ վերջ դնել՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության, սուվերենության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա: Մենք դատապարտում ենք Հայաստանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորող սադրանքները: Նման մոտեցումները   երբեք չեն օգնի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Իսկ Մինսկի խումբը, ինչպես նաև միջազգային հանրությունը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար պետք է ավելի ակտիվ աշխատեն: Մենք ցանկացած հարցում շարունակելու ենք կանգնել Ադրբեջանի կողքին»:

Հիշեցնենք, որ Էրդողանը Ադրբեջանում մասնակցելու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությանը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ