28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Այդ անօդաչու թռչող սարքերը կարող են հայտնվել եղբայր Ալիևի մոտ, ապա կիրառվել ՀՀ-ի ու Արցախի դեմ»

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը հոկտեմբերի 22-ին հայտտարարել է այն մասին, որ այդ երկրում զանգվածային արտադրության   է   դրվել տեղական արտադրության Alpagu («Ալփագու») մահապարտ  անօդաչու թռչող սարքը։

 Թուրքիան նման քայլի գնացել է այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ն մերժել է նման ԱԹՍ-ներ վաճառել․ այս մասին   գրում է razm.info կայքը՝ հղում անելով Թուրքիայի ՊԱԳՎ ղեկավարի հայտարարությանը:

Թուրքիան «ԱԼփագու» մահապարտ ԱԹՍ-ն, ինչպես նաև Kargu («Քարգու») մահապարտ, ինչպես նաև Togan («Թոգան») հետախուզական ԱԹՍ-ները ցուցադրել էր 2017 թ. մայիսին: Ալփագուն ֆիքսված թևերով անօդաչու սարք է: Իր տեխնոլոգիական լուծումներով այն հիշեցնում է ամերիկյան արտադրության Switchblade փոքր ԱԹՍ-ն: 

timthumb

Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝   սա կարող է  սպառնալիք դառնալ տարածաշրջանային անվտանգության համար։

«Տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող բազմաթիվ այլ երևույթներ  էլ կան, որ հենց հիմա գոյություն ունեն, ինչպես օրինակ այն, որ ՌԴ-ն Ադրբեջանին զենք է վաճառում, ծրագրում է զենք վաճառել նաև Թուրքիային։ Իսրայելը, Բելառուսը ևս միլիարդավոր դոլարների հասնող զենքեր են վաճառել Ադրբեջանին․․․ Այնպես որ, տարածաշրջանում ռազմատեխնիկայի բալանսը վաղուց է խախտված։ Ու սրան էլ գումարվում է Թուրքիայի ցանկությունը՝ ԱԹՍ-ներ արտադրելու հետ կապված։ Այդ սարքերի նման սարքեր օգտագերծվել են ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ․ տվյալ իսրայելական  «Կամիկաձե»  թռչող սարքերը  բավականին որակով են, ուստի մեծ վնասներ հասցրին հայկական կողմին», – նշեց քաղաքագետը։

download
Վերջինս շեշտեց՝ Թուրքիան, հաշվի առնելով  նաև  ապրիլյան պատերազմի  ժամանակ այդ ԱԹՍ-ների գրանցած արդյունքները, ցանկանում է հենց ինքը արտադրել ԱԹՍ-ներ։

«Այս ԱԹՍ-ները կարող են կիրառվել Թուրքիայում կամ Իրաքի հյուսիսում՝  քուրդ զինյալների դեմ պայքարում։ Բայց չի բացառվում նաև, որ այդ անօդաչու թռչող սարքերը վաղը-մյուս օրը կարող են հայտնվել նաև Ադրբեջանի ձեռքում, այսինքն՝ Թուրքիայի եղբայր Ալիևի մոտ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի ու Արցախի դեմ», – նշեց քաղաքագետը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ